▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարեբախտաբար կամ և կմնամ Ձեր՝ Ճաշակի Չընկեր. ՀՀ նախկին վարչապետ

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հաստատապես միանում եմ Հասմիկ Պապյանին. հանրայինի անչափ թանկ և կարևոր եթերը պիտի բացառապես ծառայի մեր իսկական մշակութային արժեքների ներկայացմանն ու տարածմանը:

Կարող է թվալ, որ Հասմիկը չափազանց կտրուկ է և անհանդուրժող, բայց այս հարցում ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹ ներկայացնող և սեփական պատասխանատվությունը գիտակցող ցանկացած ոք պիտի լինի անհանդուրժող:

Մենք չենք վիճարկում ռաբիսի, կլկլոցների կամ մուղամների կյանքի իրավունքը, մենք կտրականապես մերժում ենք հանրայինի եթերում դրանց տարածման անմիտ և դավադիր մոտեցումը:

Մի քանի “խելոք” պաշտոնական քարոզիչներից խնդրին արձագանքել են՝ թե ՛՛Ճաշակի հարց է՛՛:

Ո՛չ, սիրելիներս, սա ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ, այլ ոչ ճաշակի հարց է:

Բարեբախտաբար կամ և կմնամ Ձեր՝ Ճաշակի Չընկեր Արմեն Դարբինյան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее