Տեղեկացրել էինք, որ Երևանի ոստիկանապետ Աշոտ Ոսկանյանը, ով դուրս էր եկել Խորենացու փողոցի փակված հատվածից, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին առաջարկեց երկու լրատվամիջոցով այցելել այսպես կոչված անվտանգության գոտի և համոզվել, որ ամեն ինչ նորմալ է:
Սակայն ճանապարհին ոստիկանները «փոշմանել» են և լրագրողներից հեռու Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություն են անցկացրել, որից հետո ԱԺ պատգամավորը տեղեկացրել է, որ ոստիկանությունը չի ուզում, որ ճանապարհն ու իրավիճակը երևա ուղիղ եթերում և առաջարկել է, որ ինքը միայնակ մոտանա ՊՊԾ գնդին, ծանոթամա, թե ինչպիսին է իրավիճակը , հետո գա ու պատմի լրատվամիջոցներին:
Վերադառնալով՝ նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասել է, թե «պարզվել է, որ բարդության ուրիշ օջախ կա՝ Սարի թաղում բախում է տեղի ունեցել ոստիկանների ու բնակիչների միջև:Ըստ երևույթին հենց դրանից հետո են ՊՊԾ գնդից օդ կրակել: Ոստիկանների ուղղությամբ քարեր են նետվել, կան վիրավոր երեք-չորս ոստիկաններ/վնասվածքները հրազենային չեն/, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Ըստ ոստիկանության՝ քաղաքացիներից բերման ենթարկվածներ չկան»: