Ալիևը Պուտինի հետ հանդիպման ժամանակ, հատուկ հայերի համար, հայտարարեց, որ մամուլում շրջանառվող լուրերը, թե, իբր, Ռուսաստանն Ադրբեջանի հետ մեկ միլիարդ դոլարի զենքի վաճառքի գործարք է կնքել, չեն համապատասխանում իրականությանը, որովհետև այդ թիվը կազմում է չորս միլիարդ: Դժվար է ասել, թե Պուտինի հետ պայմանավորել էր տվյալ հայտարարությունը ադրբեջանական սուլթանության հիմնադիր-որդին, բայց ժամանակն է, որ գոնե հիմա, պաշտոնական Երևանը Մոսկվային դիվանագիտորեն գոնե շշնջա. «եվ դու՞, Բրուտոս»: Փաստորեն սկզբում քողարկում էին փաստը, սակայն Բաքվում նավթի հոտը շոյեց Պուտինի քիմքը, և լիմուզինով ցարը ադրբեջանական «թափառող արձանի» ժառանգին անկեղծանալու կարտ-բլանշ տվեց:
Արման Սահակյանի գրառումը
Ֆեյսբուք