▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքուն արձագանքել է Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման գործընթաց սկսելուն

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովն անդրադարձել է Հայաստանի կողմից ԼՂՀ-ն ճանաչելու հարցին` որակելով այն որպես Հայաստանի ղեկավարության «սադրանք»:

Ըստ Մամեդովի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պարտավոր են իրենց վերաբերմունքը հայտնել այդ հարցի նկատմամբ:

Հիշեցնենք, որ մայիսի 5-ի ՀՀ կառավարության հերթական նիստի օրակարգում ընդգրկվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած օրինագիծը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее