▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանանի թանկացումը կապ չունի ԴԱՀԿ պետի հրաժարականի հետ

 

ArmComedy-ն գրում է.

Այսօր կայացած ասուլիսին շուկայագետները հերքեցին, որ բանանի գների թանկացումը պայմանավարոված է ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի հրաժարականով։ «Միջազգային շուկայում բանանի գինը բարձրացել էր դեռ 1 ամիս առաջ, սակայն Հայաստանում դեռ սպառվում էր առկա բանանի պաշարը։ Միայն այսօր սկսեց իրացվել նոր ներմուծված բանանը և գինը բարձրացավ»,– բացատրում է «Հայբանան» ասոցիացիայի նախագահ, շուկայագետ Մարտուն Պողոսյանը։

Նրա գործընկեր Մնաց Պողոսյանը հաստատում է բանանի գնի օբյեկտիվ աճը և մեջբերում վերջերս լույս տեսած վերլուծություն, համաձայն որի Հայաստանում և Ադրբեջանում բանանը նույն արժեքն ունի։

Առավել մանրամասն՝ սկբզնաբղյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее