▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանանի Միհրանին Մոսկվայում ձերբակալել են․ նա կարտահանձնվի Հայաստան

Մոսկվայում բերման է ենթարկվել Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։ Հայաստանում նա հետախուզվում է ինը հոդվածով նախատեսված հանցագործությունների համար։

«Պոլիտիկ»-ն է գրում ու հավելում․ «Մեր տեղեկություններով, պաշտոնյային երեկ կեսօրին Տվերսկայա փողոցում կանգնեցրել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Նա իր հետ ուներ փախստականի վկայական։ Նրա բերման ենթարկելու մասին արդեն տեղեկացրել են Հայաստանի ոստիկանության կենտրոնական գրասենյակ, իսկ Միհրանին մոտ ապագայում կարտահանձնվի Ռուսաստանի Դաշնությունից։ Միաժամանակ ռուսական կողմը նախկինում մերժել է Պողոսյանին տուն ուղարկելու խնդրանքը»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее