Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Հայերիս սեռական կյանքի անբաժան միրգ դարձած կարմիր խնձորը վերածվել է դրսից ներմուծված հասած բանանի: Ժամանակները փոխվում են, փոխվում է նաև մարդկանց մտածելակերպը: Բայց չգիտես ինչու՞ հայկական «ավանդական սեռական փարթին» նույն «կարմիր խնձոր» արարողությունը կարծես չի ուզում պոկվել իր արմատներից:
Ցանկացած քաղաքակիրթ երկրում հարսի և փեսայի հարաբերությունները մնում են զույգերի միջև: Նրանք լինելով ավելին քան ազատ, երբեք չեն հանրայնացնում իրենց սեռական կյանքը: Իսկ մենք, լինելով ավանդապաշտ, չենք ուզում հրաժարվել այդ «մասայական» միջոցառումից, ինչի շնորհիվ հարևան, ծանոթ-բարեկամ տեղյակ են լինում նորապսակների սեռական գիշերվա մասին:
Կազմում են կանանց պրոֆեսիոնալ, գործից հասկացող պատվիրակություն, հավաքվում, քննարկում, հաստատում հարսի կուսութույունը, ԴՆԹ-ի ենթարկում սավանը, որոշում ապագայում սպասվող երեխայի սեռը, բամբասում և բավարարում ստամոքսի պահանջները:
Ահա թե ինչն է դարեր շարունակ ստիպում չհրաժարվել այդ` կողքից միշտ հետաքրքրություն առաջացնող հավաքից: Եկեք վերջ դնենք այդ` իր սև բիծը թողած, կողքից տհաճ երևույթին և ավելի քաղաքակիրթ ու զարգացած երևանք:
Հ.Գ. Ժամանակը ցույց է տվել, որ խնձորը կարելի է փոխարինել բանանով…
Հեղինակ` Մադաթ Սադոյան