Henaran.am-ի հետ զրույցում Գայանե Նասոյանը վերհիշում է իր և տղայի հետ կատարվածը բոլոր մանրամասներով:
5 ամիս բանակում ծառայելուց հետո Գայանե Նասոյանի որդին ոչ ադեկվատ գործողությունների հետևանքով տեղափոխվել է հոգեբուժարան: Բժիշկը եզրակացություն է գրել, որ տղան գանգուղեղի վնասվածք ունի և այլևս չի կարող շարունակել ծառայությունը: 4 երեխաների միայնակ մայր Գայանե Նասոյանը իրեն երջանիկ է համարել, որ գոնե տղան կենդանի է և ազատվում է ժամկետային զինծառայությունից:
Բանակից ազատվելուց հետո, առողջական բազմաթիվ խնդիրներով' տղան աշխատել է և ապահովել քաղցկեղով հիվանդ 26 ամյա քրոջ, դպրոցահասակ եղբոր և հիվանդ մոր խնամքը:
-2012 թվականի մարտի 8-ի երեկոյան տղաս դուրս եկավ տանից ու ասեց կես ժամից կգա: Հետո ես իմացա, որ տղաս Կոմայգում արվամոլի է ծեծել: Արվամոլի անունը Վահագ է եղել, ինչպես ինքն է ներկայանում' Մաշա,-պատմել է Գայանե Նասոյանը:
Մարտին Վարդանյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Նա 2 անգամ ինքնասպանության փորձ է արել:
Մանրամասները' Henaran.am-ի տեսանյութում: