Բագրատ Սրբազանի ուղիղ եթերը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկից
Բագրատ Սրբազանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով կրկին կոչ է արել քաղաքացիներին՝ ժամը 15։30-ին լինել Բաղրամյան պողոտայում։ Նա նաև խոսել է համացանցում իր երբեմնի ակտիվությունը վերականգնելու մասին․ «Ժամանակին, երբ Տավուշում գնում էինք տարբեր տեղեր, խրամատներ, այս ռեժիմով էինք ապրում, հիմա էլ անհրաժեշտությունը կա կրկին վերադառնալու այս ռեժիմին»,- ասել է նա: |
***
«ՔՊ-ական պատգամավորներից շատերի հարազատները մասնակցում են մեր պայքարին։ Ասում են՝ բարեկամները գերի են ընկել ՔՊ-ում ու իրենք էլ հաշտ չեն այդ իրականության հետ։ Շատ մարդիկ կան այնտեղ, որոնք պահվում են սպառնալիքի, շատնաժի միջոցով»,- այսօր, լրագրողների հետ զրուցում, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ *** |
«Լուրեր կան, որ Դիլիջանում՝ մանկապարտեզներում և դպրոցներում, ովքեր միանում են պայքարին կամ համակրանք հայտնում, աշխատանքից ազատում են, սպառնում, որ աշխատավարձ չեն վճարի»,- հայտնեց Բագրատ Սրբազանը։ «Եթե նման դեպք կա, ինչը անշուշտ կստուգենք, ուղղակի հանձնում եմ տեղի իրավապահների ուշադրությանը, թող հասկանան՝ մարդկանց ազատ կամքի վրա բռնանո՞ւմ են, թե՞ ոչ»,- ասաց նա։ *** |
Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակացություններն այսօր պատրաստվում են միջնորդություն ներկայացնել Ազգային ժողովի խորհրդին՝ վաղը կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։ Եթե Ազգային ժողովի խորհուրդը մերժի ընդդիմադիր խմբակացությունների միջնորդությունը, ապա Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն, 5-րդ աշխատանքային օրը, այսինքն՝ հունիսի 17-ին, ժամը 18։30 -ին օրենքի ուժով կգումարավի Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակացության քարտուղար Արծվիկ Մինասյանն «Ազատության»-ը փոխանցել է, որ ընդդիմությունը ցանկանում է, որ նիստը տեղի ունենա մինչև հունիսի 17-ը, և արտահերթ նիստ նախաձեռնելու համար անհրաժեշտ 27 ստորագրությունների փոխարեն արդեն ունի 32-ը և այժմ պետք է, որ Ազգային ժողովի խորհուրդն այսօր գումարվելիք խորհրդի նիստում ընդունի իրենց առաջարկը։ Ազգային ժողովի խորհրդի մեծամասնությունն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից են, 15 անդամներից միայն 2 են ընդդիմադիր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակացությունների ղեկավարները։ Եվ դժվար է ասել, արդյոք իշխանական պատգամավորները կհամաձայնեն կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ հրավիրել։ *** |
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի գրառումը. «Սա պայքար է, որ ունենանք ազգային, անվտանգ, ինքնիշխան պետություն, որտեղ բոլորս նորից կարող ենք ապահով ապրել ու արարել։ |