«Մենք այս ընթացքում շատ միջոցառումների հրավերներ ենք մերժել: Բայց կան միջոցառումներ, որոնք ուղղակի կապված են մեր կյանքի զարգացման, որոշակի իմաստով արժեքային դաշտում են, մեր պետության, մեր երկրի, ընդհանրական կյանքի, տնտեսության, մեր աշխատավոր ժողովրդի, հատկապես` այգեգործների հետ են կապված, կենսական նշանակություն ունեն մեզ համար: Մենք պետք է կարողանանք նաև գնահատել, ասել, որ այս արժեքները մերն են, ուրիշինը չեն: Գիտեք, որ այսօր մեկնարկել է գինու փառատոն, գնանք, գնահատենք մեր արտադրողներին, որոնք նպաստում են մեր կյանքի զարգացմանը: Մենք գինու փառատոնը մերժելու որևէ պատճառ չունենք, վստահ եմ, որ մեր այցը շատ սիրով էլ կընդունվի»,- նշեց Բագրատ Սրբազանը` գինու փառատոնին մասնակցելուց առաջ:
***
***