«Մայիսի 9-ին, միգուցե, հնարավոր էր ուղղակիորեն գնալ իշխանություն վերցնելու: Ինչ հետևանքներ կունենար դա` չեմ կարող ասել: Բայց մեր նպատակը եղել է խաղաղ, ընկալելի ճանապարհով հասնել դրան: Բացթողումներ ունեցել ենք, առաջին հերթին` իմ պատճառով: Բայց, միևնույն ժամանակ, նաև մտածել ենք, որ մենք գործ ունենք բանական, որոշ իմաստով` բարոյական մարդկանց հետ, և կարելի է նաև ոչ այդ ճանապարհով լուծումները գտնել: Բայց կյանքը ցույց տվեց, որ այդ ըմբռնումն էլ էր սխալ: Այս ամբողջ ժամանակի վերլուծությունը մեզ մի մտածողության առջև է կանգնեցրել. մայիսի 9-ին, մայիսի 11-ին, մայիսի 26-ին, հունիսի 9-ին հրապարակում գտնվող մեր ժողովուրդը չի վերացել, ավելի է մեծանալու ու հասնելու է մեր հանգրվանին` ճշմարտության հաղթանակին: Բոլորս էլ շատ կուզենայինք, որ այս աղետները վայրկյան առաջ կանխվեին»,- Չարենցավանում` պատասխանելով Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանի համապատասխան հարցին` ասաց Բագրատ Սրբազանը: *** |
«Պետք է բոլոր ջանքերը ներդնել, որ կարողանանք մեր երկիրը հետ պահել այս աշխարհաքաղաքական բախումներից: Ինչն ամեն վայրկյան սպասելի է այս իշխանություններից: Հաջորդը` պետք է լինի մեր գերիների վերադարձը տուն, այնուհետև` մեր արցախցիների վերադարձը տուն: Այստեղ էլ է նրանց տունը, բայց հազար ու մի ճանապարհ պետք է փնտրենք ու գտնենք, որ նրանք վերադառնան իրենց պապենական տունն»,- Չարենցավանում խոսելով ապագա անելիքներից, ասաց Բագրատ Սրբազանը: |
***
«Մենք բոլոր ուղղություններով զարգանալու ենք և առաջ ենք գնալու, ուրիշ տարբերակ չկա մեզ համար: Այս պայքարի վերջնարդյունքը հաղթանակից բացի այլընտրանք չունի: Մեջտեղը բան չկա, որ ասեմ` այստեղ հանգրվանենք, մնանք: Կա՛մ պարտություն, կործանում, ինքնության զրկում, կա՛մ հաղթանակ, վերելք և ինքնության զորացում: Սա ընտրություն է, և մեր ընտրությունը երկրորդն է»,- Չարենցավանում հայտարարեց «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը: ***
|