''Բացակայի օրիենտացիան'' այն ՀԱՅԻ ''օրիենտացիան'' է , ով մոռացել է, կամ երբեք չի իմացել թե ԻՆՔՆ ՈՎ Է և ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ:
'' Թաթարն է մոտը` սպասում է ռուսին. Ռուսը եկավ` աչքը եվրոպացուն է: Եկավ անգլիացին` դարձյալ ռուսին է սպասում...''
ԻՆՉՈՒ ՀԱՅԸ , ՈՐ ԴԱՐԵՐՈՎ ՄՇԱԿԵԼ Է ՎԱՃԱՌԱԿԱՆԻ ՓԱՅԼՈՒՆ ԲՆԱԶԴ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՈՐՈՇԵԼ ԻՐԵՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔՆ ՈՒ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ:
Եվ մանավանդ, ինչու երբեք դաս չի առնում պատմությունից...
Հայաստանի ԱՌԱՋԻՆ հանրապետության ղեկավարությունը մեկը մյուսի հետևից կորցրեց Խորհրդային Միության հարավային ''Ֆինլանդիան'' դառնալու` Լենինի առաջարկած հնարավորությունը, Աթաթուրքի հետ բանակցությունների սեղանի շուրջ`այդ օրերին իր ձեռքում գտնվող Կարսին ու Արդահանին Ալաշկերտն ավելացնելու հնարավորությունը:
1920-ական թվականների հայ-ռուսական բանակցություններին մասնակցած պատվիրակ Համբարձում Տերտերյանը իր հուշերում գրում է, որ այն հարցին, թե կառավարությունն ինչու չպատասխանեց Աթաթուրքի հեռագրերին ու չնստեց բանակցությունների սեղանի շուրջ` Խատիսյանն ասել է.
''Մեր նպատակն էր իջնել մինչև Ադանա'':
Իսկ այն օրերին, երբ հայ պատվիրակությունը (Լևոն Շանթ, Համբարձում Տերտերյան, Լևոն Զարաֆյան և այլք) Հայաստանի կառավարության հաստատմանն էր սպասում, որպեսզի Մոսկվայում կնքեր մի պայմանագիր, որով Հայաստանի սահմանների մեջ էին մտնելու ամբողջ Լեռնային Ղարաբաղը` մինչև Եվլախ, Ախալքալակը, Ախալցխան և Բաթումի նավահանգիստը` կառավարությունը վիժեցրեց պայմանագրի ստորագրումը: Հայաստանի առաջին հանրապետության ղեկավարությունը ՊԱՀԱՆՋԵՑ ՆԱԵՎ ԴԱՇՏԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ` ապշեցնելով Հ. Տերտերյանին ու հայկական պատվիրակության մյուս անդամներին, քանի որ դաշտային Ղարաբաղի մասին մինչև այդ խոսք չէր եղել և բոլորի համար ակնհայտ էր , որ ռուսները դրան չեն գնա:
Հայաստանի առաջին հանրապետությունը գոյատևեց 2 տարի, միթե երրորդը պիտի գոյատևի 22 տարի...
ԱՐԹՆԱՑԵ'Ք:
''Թող գալիք պատմությունը իր նզովքը տա այսօրվա մեր գաճաճներուն, որոնք իրենց անձնական փառքի հետևից վազելով `մեր հալալ ժողովրդի արդար դատը շուներու բաժին շինեցին` Նուպար Ահարոնյան, Վարդանյան ու Համո...''
Լևոն Շանթ
Միթե Համո Օհանջանյանն ու Նուպար Ահարոնյանն էլ էին կազինոյի սիրահարներ, ԻՍԿ ԳՈՒՑԵ ԱՅԼ ՊԱՏՃԱՌ ԿԱ ...
Իմաստությունն ասում է ''ՃԱՆԱՉԻՐ ՔԵԶ և ՉԱՓԸ ՄԻ ԱՆՑԻՐ'':
ՈՎ ԵՄ ԵՍ...
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅՆԱՑՈՒՄ-գլոբալիզացիան ինձ իր կպչուն ''մոդելն'' է այսօր դեմ տալիս: Ստիպում, պահանջում , որ ես ''կրթվեմ'': Սովորեմ ծեծկռտուքով ու լցոնումով նախագահ չընտրել: Ստիպում է բարեկարգել իմ կրթական համակարգը, հռչակել կրոնի ու հավատքի ազատություն: Շուտով կսկսի պահանջել, որ սեռական կրթությունս սկսեմ հենց նորածնային հասակից:
Առաջարկում, համոզում, ստիպում, սպառնում է, որ միտքս ազատ ու բաց պահեմ ամեն ինչի առաջ:
''Օփեն մայնդեդ'', կամ բաց մտքով քաղաքացու ուղեղի բիոէլեկտրական ակտիվությունը նման է ''ԲՐՈՈՒՆՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ'' : Այն նպատակից և ուղղվածությունից զուրկ է և կարող է ուղղորդվել ՑԱՆԿԱՑԱԾ ՕՏԱՐ, ՊԱՏԱՀԱԿԱՆ ՀՈՍԱՆՔՈՎ:
Այսօր հենց այդպիսի ''ԲԱՑ ՄՏՔՈՎ'', ՁԵՌՆԱՍՈՒՆ քաղաքացիներ են պետք. ԵՄ -ի , թե Եվրասաիայի համար` միևնույն է:
ԵՍ ԱՅՍՕՐ ԻՆՔՍ ԻՆՁ ՀԱՐՑ ԵՄ ՏԱԼԻՍ.
-ԿԱՐՈՂ ԵՄ ԵՍ ՁԵՌՆԱՍՈՒՆ ՎԱՐԺԵՑՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻ ԼԻՆԵԼ:
- Ո'չ, չե'մ կարող:
ԵՍ ԻՄ ԼԵՌՆԱՇԽԱՐՀՈՒՄ ՈՐՊԵՍ ԱԶԳ ՀԻՄՆԱԴՐՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻՑ Ի ՎԵՐ` ՏԻՐԱՊԵՏԵԼ ԵՄ ԱՅՆ ԳԻՏԵԼԻՔԻՆ, ՈՐԸ ՏԱՍՆԱԲԱՆՅԱՅԻՑ ԿԱՐԵՎՈՐ Է.
- Քո հոր հերական ասա,
- Քո մոր մերական ասա:
ԱՅՍՕՐ ԱՅԼ ՏԵՍԱԿԻ ԿՌԻՎ Է ՊԵՏՔ: ԱՅՍՕՐՎԱ ՄԵՐ ''ՍԱՐԴԱՐԱՊԱՏԸ'' ԶԵՆՔԻ ՈՒԺՈՎ ՉԷ, ԱՅԼ` ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒ ՈԳՈՒ ՈՒԺՈՎ :
ԻՄ ԿՐՈՆԸ ԻՄ '' ՀԱՑՆ ՈՒ ԳԻՆԻՆ` ՏԵՐ ԿԵՆԴԱՆԻՆ '' է, ԵՍ
ԳԻՏԵՄ ՊԱՇՏԵԼ ԽԱՉ ՊԱՏԵՐԱԶՄԻ~Ն, ԱՅԼ ՈՉ ԹԵ` ԽԱՉԵԼՈՒԹՅՈՒՆԸ:
ԻՆՁ ԱՅՍՕՐ ԱՅԼ ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ ՉԷ, ԲԱՑԻ ԻՄ ՀՈՐ ՀԵՐԱԿԱՆԻՆ ՈՒ ՄՈՐ ՄԵՐԱԿԱՆԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼԸ:
Գիտեմ արդյոք իմ ՀՈՐ- ՀԵՐԱԿԱՆԸ...
Իսկ ՄՈՐ-ՄԵՐԱԿԱՆՆ ԱՐԴՅՈՔ ԳԻՏԵՄ...
ՄԵՆՔ ՊԻՏԻ ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵԶ, ՊԻՏԻ ՀԱՍԿԱՆԱՆՔ ՈՎՔԵՐ ԵՆՔ, ՊԻՏԻ ՍԵՓԱԿԱՆ ՈԳՈՒ ԱՐԻՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԳՏՆԵՆՔ, ՈՒ ԵԹԵ ՊԵՏՔ Է, ԱՅՈ', ՆԱև ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՊԱՀ ՄՏՆԵՆՔ ԱԳՌԱՎՈՒՔԱՐՈՒՄ `
ԱՇԽԱՐՀԻ
Ա-ՄԵ-ՆԱ-Ա-ՊԱ-ՀՈՎ
ՎԱՅՐՈՒՄ:
Եթե հանրաքվե լիներ ու ես գնայի ընտրելու, ապա ԵՄ կամ Եվրասիա-Մաքսային Միություն տարբերակներից և ոչ մեկը չէի ընտրի:
Իսկ Ագռավուքարի դուռը բաց է միմիայն իրենց հոր-հերականն ու մոր-մերականն իմացողների առաջ:
ԼուսինԷ Հովհաննիսեան