Ուզում եմ հարցս ուղղել բաց նամակի տեսքով
ՀՀ Ոստիկանապետ Գեներալ-լեյտենանտ Վ. Գասպարյաին
ՀՀ Գլխավոր Դատախազ Ա. Հովսեփյանին
ՀՀ Արդարադատության նախարար Հ. Թովմասյանին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կ. Անդրեասյանին
Մեծարգո Տիարք,
Արդեն երկրորդ օրն է Համացանցը հեղեղվել է Ֆեյսբուքյան օգտատեր Սերժ Կանայանի հրապարակմամբ, որտեղ վերջինս բացահայտ կերպով վարկաբեկում է Հայ Եկեղեցու Գահակալին հրապարակելով անհիմն ու անտրամաբանական գրառում Վեհափառի այսպես ասած «անձնական կյանքի» մանրամասներից: ՀՀ այն քաղաքացիները, ովքեր Հայ Առաքելական եկեղեցու դավանորդներ են և վիրավորված այս հրապարակմամբ ու նաև ցանկանում են պաշտպան կանգնել ինչպես Եկեղեցու, այնպես էլ վերջինիս Գահակալի վարկի ու հեղինակության անաղարտությանը, ինչպիսի հնարավորություններ ունեն օրենքի շրջանակներում պահանջել պատկան մարմիններից հայտնաբերել գրառման հեղինակին ու պատասխանատվության ենթարկել: Ակնկալում եմ նամակիս հասցեատերերի կամ նրանց կողմից լիազորված անձանց կամ կառույցների համապատասխան ու համարժեք արձագանքները ինչպես իմ Ֆեյսբուքյան էջին անհատական նամակի տեսքով, այնպես պատասխան հրապարակումներին օնլայն ԶԼՄ-ների միջոցով կամ անհատական նամակի տեսքով armanhagob@rambler.ru էլ. հասցեին:
Կանխահայտ երախտագիտությամբ`
Մնամ հարգանոք