▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաց նամակ գեներալներին

Վերջին իրադարձությունների կապակցությամբ...

Հարգելի Հայոց գեներալներ, հերոսներ, 
Դժվարությամբ ու մեծ պատասխանատվությամբ եմ սկսում շարադրել մտքերս, որովհետև խոսքս, փաստորեն, ուղղված է մեր նորագույն պատմության հերոսներին, Արցախյան հաղթանակը կերտողներին: Դժվար է, բայց պետք է խոսեմ:
Ընդունեք հայ երիտասարդիս խոսքը, որպես մտահոգություն, որ բանաստեղծի խոսքերով ասած, «այլ բան չէ, քան ելքի փնտրտուք»:

Ունեցանք:
Լրագրող-հարցազրույց, հայցազրույց-լրագրող:
լրագրող... 

Ունեցանք,
Ոչ թե ա) լրագրող-հարցեր-պատարասխաններ - հարցազրույց. 
այլ բ) հարցեր-լրագրող-հարցազրույց, պատասխաններ... (Իրավիճակ):

Ստեղծված իրավիճակ: Տգեղ իրավիճակ:
Ստեղծվա'ծ տգեղ իրավիճակ...
Սադրանք...

Չեմ խոսելու որևէ կողմի հնչեցրած տեսակետների մասին, չեմ փորձելու հասկանալ, ում ասածն էր ճշմարիտ, ումը՝ ոչ: Դուք բոլորդ էլ ինձ համար մնալու եք հերոսներ, մեծություններ, որ մեծ ավանդ ունեք մեր հաղթանակների կերտման գործում: Եվ դա ունեք բոլո'րդ:

Ես խոսելու եմ այլ հարցերի մասին՝ ամենակարևոր հարցերի.
Ինչո՞ւ և ինչո՞ւ հիմա:

Հարց առաջին: Ինչո՞ւ: 
Պատասխան. Որպեսզի հասարակությունը և մանավանդ երիտասարդները սկսեն հիասթափվել, հարցնել. «է՞ս են մեր գեներալները, է՞ս են հաղթանակ կերտած գեներալները», ինչպես նաև չկողմնորոշվեն, թե «վերջը ո՞վ էր ճիշտ, ո՞վ էր ճիշտ ասում, և ո՞վ «բան չի արել» ազատամարտի ժամանակ»:
Հարց տվողները որ կողմին էլ «հարեն», միևնույն է գիտակցության մեջ «ցեցը ընկնում» է և ստեղծվում է վտանգավոր իրավիճակ:

Իրականությունը այն է, որ բոլորդ էլ արել եք կարելիի և անկարելիի սահմաններում: 

Հարց երկրորդ:
Ինչո՞ւ հիմա:
Պատասխան: Որովհետև, մենք հիմա կարևոր ու ճակատագրական իրավիճակում ենք (փաստորեն), և (փաստորեն) մեզ հաղթանակ է սպասվում՝ կոնկրետ ու «շոշափելի» հաղթանակ: Այ սա նախազգալով, հաշվարկելով, (փաստորեն)մեր թշնամին գործի անցավ, սադրեց, «կորզեց» պատասխաններ, որ պիտի բանավեճերի պատճառ դառնային:

Բանավեճեր, որոնք ոչ մի լավ տեղ չեն տանում, ճշմարտությունը չեն բացահայտում և հիասթափության ու հուսալքության ճանապարհ են բացում գիտակցություններում հենց ամենակարևորի՝ հերոսականի, հաղթանակի, հաղթանակը կերտողների վերաբերյալ:
(Որպեսզսի, եթե վաղը պատահի ազգովի համախմբվելու կարիք առաջանա, ինչու չէ, նաև հերոսների շուրջ, արդեն հասարակությունը թերահավատորեն մոտենա հերոսներին և համախմբանը:

Այ սա է մեխը:


Առանց այդ էլ, ինչպես բոլոր դեպքերում, պղտոր ջրում ձկնորսները շատանում են՝ հենց ջրի հատակի թաքստոցներից...
Թողեք ջուրը հանդարտվի, պարզանա, դառնա զուլալ՝ ի բարորություն մեր ազգի, մեր պետության ու մեր մոտ ապագայի հաղթանակների: Խնդրում եմ:

Աղբյուրը` Ар Мения

ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее