▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բա որ մորգում քեզ չընդունեն, ի՞նչ անեմ...

Քաղաքական հումորը՝ hraparak.am-ից. Անեսթեզիոլոգ Լևոն Ալթունյանի հիվանդատերերից մեկը, ով մի միամիտ գյուղացի է լինում, վազեվազ գալիս է նրա մոտ.

-Բժիշկ, նարկոզ ես տվել, ոնց որ թունդ ա եղել, երկու ժամ անցել, մեր հիվանդը չի արթնանում, ի՞նչ անենք:

- Մորգ տարեք,- ասում է բժիշկը,- դա մորգի գործն է:

Գյուղացին լավ չի հասկանում.

-Հիմա քեզ ո՞նց մորգ տանեմ: Բա որ մորգում չընդունեն, ասեն՝ սա՞ղ ա… ի՞նչ անեմ...

Էդ պահին մի դոշերը ցցած հավաքարար է անցնում նրանց մոտով ու առանց իմանալու, թե բանն ինչումն է, վրա է տալիս գյուղացուն.

- Ա՜յ չընթռլո, մոռացե՞լ ես թե նա ով է, բա որ նրան չընդունեն, ու՞ մ պիտի ընդունեն...

Հեղինակ՝ Հասմիկ Բաբաջանյան

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее