Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
«Տո Պորտուգալիան էլ գրողի ծոցը, Լեհաստանն էլ հետեւից...Հայկական ակումբային ֆուտբոլն ա կորել... Գտնողին խոստանում են դրամական խոշոր պարգեւ...Շատ հավեսով մի էրկու բան կասեի Փյունիկի հասցեին, ու հաստատ արժանի են էդ խոսքերին, բայց դե միշտ ես եմ դրանից կրակն ընկել... Ուղղակի կրկին կասեմ՝ հազար ու միլիոնավոր ամոթ: Անթասիբ բա էդ աստիճան կլնե՞ն: Շիրակը պարտվեց Դիլային, որը խաղում ա Հայաստանի առաջնությունից մի տասը անգամ ուժեղ առաջնությունում: Բանանցը պարտվեց Օմոնիային ու ոչ մեկ չի ասի, թե կիպրական ֆուտբոլը մեր ֆուտբոլից ուժեղ չի: Արա բայց լաաաաաաաավ, Ջիբրալթարի թիմին պարտվե՞ն բա... Ու ջիբրալթարներին պարտվում ա մի թիմ, որը Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների դարբնոցն ա (համենայնդեպս, մեզ տենց էն խաբել էսքան ժամանակ): Ջիբրալթարին պարտվում ա մի թիմ...չնայած՝ ուր ա ստեղ թի՞մ յանի...»,-գրել է մարզական մեկնաբան Մենուա Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում: