▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

AzTV հեռուստաալիքը հարցազրույց է վերցրել գեներալ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանից

AzTV-ի փոխանցմամբ՝ հեռուստաալիքը հարցազրույց է վերցրել Բաքվում գերության մեջ գտնվող գեներալ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանից։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ AzTV-ն հարցազրույց է վերցրել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանից: 

Հեռուստաալիքը հրապարակել է հարցազրույցների տեսաանոնսները:

Ինչպես պարզ է դառնում AzTV-ի անոնսներից՝ հարցազրույցները հրապարակվելու են Արցախում սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական գործողությունների և էթնիկ զտման (որն Ադրբեջանն անվանում է հատուկ գործողություն) մասին պատմող ֆիլմի ընթացքում։ 

Այն կցուցադրվի մարտի 28-ին, ժամը 21:00-ին։ 

Հարցազրույցի անոնսը՝ Asekose.am-ի տելեգրամյանն ալիքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее