▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ազիզյանները» սիթքոմից հայտնի Ստեփանը՝ «Դասարանցիները» նոր ֆիլմի, ներկայիս զբաղվածության, լավ վարձատրվելու մասին և ոչ միայն

 

Մարտի 5-ին տեղի է ունենալու Տիգրան Նալչաջյանի «Դասարանցիները» գեղարվեստական նոր ֆիլմի պրեմիերան, որում գլխավոր դերակատարներից մեկը «Ազիզյանները» սիթքոմից հայտնի Ստեփան Հովհաննիսյանն է.

«Ֆիլմում նկարահանվելու առաջարկն անակնկալ չէր, այսինքն՝ բոլորս էլ գիտեինք, որ ֆիլմում ունենալու էինք մեր կերպարը, նկարահանումներն անցել են շատ համերաշխ, հետաքրքիր։ Մարմնավորում եմ մի տղայի, ով սիրահարված է իրենից տարիքով մեծ աղջկա,ամեն ինչ անում է, որ դա լինի երկկողմանի,իսկ ստացվում է թե ոչ՝ կիմանաք ֆիլմը նայելուց հետո», -Asekose.am-ի հետ զրույցում նշեց Ստեփան Հովհաննիսյանը:

Ստեփանի խոսքով այս կերպարը տարբերվում է իր նախորդ հայտնի կերպարից, ինչպես նաև կարծիք հայտնեց, որ ֆիլմը կսիրվի.

«Լևոնից տարբերվում է նրանով,որ Լևոնն ավելի իմաստուն ու իր տարիքից իրեն ավելի մեծ պահող և խոսող կերպար էր,իսկ այս ֆիլմում իմ կերպարը համապատասխանում է իր տարիքին: Կարծում, որ «Դասարանցիները» հետաքրքիր կլինի մեր հասակակիցներին (ոչ միայն), ու շատ հնարավոր է, որ դասարաններով էլ գնան ֆիլմը նայելու, որ համեմատականներ անցկացնեն իրենց դասարանի ու ֆիլմում ցուցադրվող դասարանի հետ»։

Անդրադառնալով «Ազիզյանները» սիթքոմի ավարտից հետո իր զբաղվածությանը և հոնորարներին՝Ստեփանն ասաց հետևյալը.

««Ազիզյաններ» սիթքոմից հետո դեռ միայն թատրոնում եմ,նոր նախագծեր էլ են սպասվում,բայց դա կլինի մի փոքր ուշ: Իսկ ինչ վերաբերում է վարձատրություններին, ապա «լավ» ասվածը մի-քիչ հարաբերական է,ամեն մեկն իր պատկերացումներնունի «լավ» ասվածի համար։Ես գոհ եմ իմ վարձատրություններից»։

Կարդացեք նաև՝ Պատանիների մասին, բայց ոչ մանկական... «Դասարանցիները» ֆիլմի մանրամասների և դերասանների մասին

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее