▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազդարարվեց Armenian Brands նախագծի մեկնարկը

Այսօր «Դիալոգ» մամուլի ակումբում տեղի ունեցավ «Տաշիր Ինվեստ Գրուպ» ընկերության տնօրեն Լևոն Հակոբյանի մամլո ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեց Armenian Brands նախագիծը: Այն իրենից ներկայացնում է մի հարթակ, որտեղ տեղակայված են հայրենական արտադրողների ու մոդելավորող-դիզայներների աշխատանքները:

Armenian Brands նախագծի շրջանակներում ձևավորված նոր միասնական հարթակը միտված է նպաստելու ՓՄՁ զարգացմանն ու տեղական արտադրանքի սպառման համար շահավետ և բարենպաստ պայմանների ապահովմանը:

Լևոն Հակոբյանն իր խոսքում նշեց, որ նախագծի գործընկերներ են հանդիսանում հայաստանյան այն տնտեսվարողները, ովքեր ունեն արտադրական փակ ցիկլ, այսինքն՝ մոդելավորում, արտադրություն և իրացում:

Նախագծի մասնակիցներն են՝ հագուստի մոդելավորողներ և արտադրողներ, կոշիկ և աքսեսուարներ արտադրող մի շարք ապրանքանիշեր և ձեռագործ աշխատանքներ ներկայացնող ընկերություններ:

Բանախոսը  հույս հայտնեց, որ ստեղծված պայմանները հնարավորություն կընձեռեն ոչ միայն կայացած, այլև սկսնակ գործարարներին ընդլայնել իրենց արտադրական ծավալները, ինչը մի կողմից թույլ կտա ստեղծել նոր աշխատատեղեր,  մյուս կողմից՝ ձևավորել այլընտրանք ներմուծվող համապատասխան արտադրանքին: Այսինքն, նախագիծը գործարար բաղադրիչից բացի ներառում է նաև սոցիալական լուրջ բաղադրիչ: Միևնույն ժամանակ Լևոն Հակոբյանը տեղեկացրեց, որ հարթակի ամբողջական կայացման, որակ-գնային առումով մրցունակ արտադրանք ապահովելու և համարժեք պահանջարկի ձևավորման պարագայում գործընկեր-տնտեսվարողներին կցուցաբերվի աջակցություն՝ արտաքին շուկա դուրս գալու և արտահանում իրականացնելու առումով՝ հաշվի առնելով նշյալ հարցում «Տաշիր» ընկերությունների խմբում ներառված կառույցների զգալի փորձն այս հարցում:

Հավելենք, որ հարթակը կգործի հուլիսի 20-ից «Տաշիր» առևտրի կենտրոնի 4-րդ հարկում:

 

«Տաշիր» առևտրի կենտրոնի մամուլի ծառայություն


 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее