Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքից այսօր ազատ Է արձակվել ևս մեկ պատանդ: Այս մասին հաղորդել էր ԱԱԾ-ն:
Իսկ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող Հիմնադիր խորհրդարանի մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը լրատվամիջոցներին մանրամասնել է, որ ազատ են արձակել Դավիթ անունով երիտասարդ տղայի և որ շուտով՝ հուլիսի 23-ին նրա նշանադրության արարողությունն է լինելու:
«Դրա համար որոշեցինք թույլ տանք գնա՝ բարի կամք դրսեւորելով, այդ փոքր նվերը մեր կողմից որոշեցինք անել, ուղղակի զուտ մարդասիրական նկրտումներից ելնելով»,- ասել է Վարուժան Ավետիսյանը: