Հավատում եմ այն մարդկանց, ովքեր ասում են, որ իրենք հայկական հեռուստատեսություն չեն նայում:
Հավատում եմ, որովհտեւ ես հաստատ չեմ նայում, այլ ուղղակի օրվա մեջ մի անգամ ,,անցնում,, եմ ալիքների վրայով, ինչը տեւում է ամենաշատը 10-15 րոպե:
Ու այդ ,,անցնելու,, պահը, օրինակ Հանրային հեռուստաընկերության դեպքում համընկնում է ,,Ազատ գոտի,, հաղորդման ժամի հետ, եւ ակամա մոնիթորիգի պես մի բան է ստացվել:
Զարմանալիորեն ,,Ազատ գոտում,, ամեն անգամ տեսնում եմ դեղին մազերով, պարատ, զուգված-զարդարված կանանց եւ շոու-բիզնեսի տղերքին, անհայտ մասնագիտության տեր տղամարդկանց ու շոումեն տերտերների:
Ու ամեն անգամ էս ,,Ազատ գոտուց,, խժժոց է լսվում, վիճում են, ,,բանավիճում,, են, տաքացած ինչ-որ բան են ուզում ապացուցել:
Մի խոսքով, մի պահ թվում է, թե հավաքվածները լուրջ թեմաներ են քննարկում:
Հաջորդ պահին հասկանում ես, որ պատի տակի զրիցները կամ բակի ,,բեսեդկայում,, հավաքվածների հայաթային ասուխոսը է փոխադրվել հեռուստաեթեր, որտեղ ներկաները քիչ է մնում իրար քիթ ու մթութ ջարդեն:
Ինչ թեմաներ են այստեղ քննարկվում:
Ահա՝ ,,Կին?, թե? հայ կին,, ,,Օրիորդական ազգանուն?, թե?...,, ,,Նախանձ խնամին,,, ,,Ովքեր են տանը մնացածները,, ,,Դավաճանել կարելի է...երբեմն,, ,,Քո մեծ, չաղ հայկական հարսանիքը,, ,,օժիտ չունես՝ կմնաս տանը,, ,,նեղ տաբատի մեջ ինչ կա,, ,,Ինչպես աղջիկ փախցնել,, ,,Հարս-սկեսուր պատերազմ,, ,,Թմբլիկներն ընդդեմ նիհարների,, ,,Կուսաթաղանթ,, ,,Փեսա-զոքանչ,, ,,Ինչ? է թաքնված կարճ փեշի տակ,, եւ նման տխմար թեմաներ:
Նկատի առնելով այն, որ Հանրային հեռուստաընկերությունն ընդհանրապես հասարակական-քաղաքական թեմաների շուրջ բանավեճային ծրագրեր չունի, պարզապես անհեթեթություն է եթերային թանկ ժամանակը վատնել ,,Ազատ գոտու,, ընտրած այս կենցաղային-գետնաքարշ թեմաների վրա:
Սա այն դեպքում, երբ երկրում հանրային հնչեղություն ստացած, հանրությանն իսկապես հուզող խնդիրների ու հարցերի պակաս չկա: Մինչդեռ ,,Հանրային,, կոչվող ալիքը որոշել է աչք փակել այդ ամենի վրա եւ եթերը լցնել նման դատարկախոսություններով:
Կասեք՝ բա Նվեր Մնացականյանի ,,Հարցազրույցը,,?:
Դա հաշիվ չի. կեսգիշերից հետո ,,թոշակառուների սիրելի,, Նվերի եւ նրա հյուրերի ,,օսլայած,, ու ,,չափած-ձեւած,, խոսակցություն միայն հիմարը կարող է դիտել ու լսել:
Լրագրող Կիմա Եղիազարյանի գրառումը
Ֆեյսբու