▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այստեղ են ասել՝ *** ձեր ID քարտով Վրաստան այցելելը»

Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այստեղ են ասել՝ ***եմ ձեր iD քարտով Վրաստան այցելելը, երբ այդ այցելության համար պետք է 7-12 ժամ հերթ կանգնի քաղաքացին։
Ձևական անիմաստ շարժումներ անելու փոխարեն, ուղղակի հարկավոր էր հարևանների հետ նման խնդիրները պարզեցնել, թե չէ ի՞նչ կարևոր է՝ անձնագրով ես անցնում, թե նույնականացման քարտով, երբ այդ սահմանահատումը պատուհաս է դառնում հազարավոր քաղաքացիների գլխին, ամեն տարի»։

Թարմացված․ Երեք օր է՝ Հայաստանից անկանգառ միլիարդներ են հոսում դեպի Վրաստան։ Բագրատաշենի մաքսատանը Վրաստան գնացողների հերթը սկսվում է Պտղավանից՝ մոտ 5 կմ, իսկ Գոգավանում հերթի երկարությունը 3 կմ է։ 10-12 ժամ հերթի սպասելով՝ շատերը ետ են վերադառնում՝ հույսները կտրած, մյուսներն էլ հասնելով սահման առավոտյան ժամը 10-ին, այն կարողանում են հատել միայն ուշ կեսգիշերին։

Ստացվում է, որ 3 օրով Վրաստան հանգստանալու գնացողը երկու օրը կանցկացնի մաքսատան հերթերում։ Բոլոր գնացողները պայմանավորում են Վրաստանում Ամանոր անցկացնելու էժանությամբ, այս մասին հայտնում է «Անկյուն+3»-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее