▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսուհետ Քիմ Քարդաշյանին հայ երկրպագուները կարող են Հեղինե կոչել

Այսուհետ Քիմ Քարդաշյանին հայ երկրպագուները կարող են Հեղինե Քարդաշյան կոչել. դա ամերիկահայ հեռուստաաստղի եկեղեցական անունն է։ Պարզվում է՝ հոկտեմբերի 7-ի առավոտյան Էջմիածնի Մայր Տաճարում մկրտվել են ոչ միայն Քիմի երեք երեխաները, այլև հենց ինքը Քիմը, նրա քույր Քորթնին և Քորթնիի երեք զավակները։ Ընտանիքի մկրտողի և կնքահոր դերն ստանձնել է Էջմիածնի մկրտարանի սարկավագ, 27-ամյա Նաիրի Սրապիոնյանը։

«Նրա համար (Քիմ Քարդաշյանի) Հեղինե անունն ենք ընտրել, քրոջ համար՝ Գայանե։ Ըստ եկեղեցական կարգի` առաջարկվել են անունները, նրանք համաձայնել են»,-զրույցում պատմել է սարկավագ Նաիրի Սրապիոնյանը։

Sputnik Արմենիան է գրում ը նշում, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քիմի երեք զավակները` Սեյնթը, Չիկագոն և Փսալմը ստացել են Վարդան, Աշխեն և Գրիգոր անունները։

Քորթնի Քարդաշյանի երեխաները նույնպես նույն օրը մկրտվել են։ Քորթնիի ավագ որդի Մեյսոն Դիսիքն ստացել է Նարեկ անունը։

«Անկեղծ ասած` երեխաներն այնքան շատ էին, որ բոլորի անուններն արդեն չեմ հիշում. նրանք դեռ պետք է մեզ իրենց տվյալներն ուղարկեն, որ գրանցենք մեր մատյանում»,- ժպտալով ասաց սարկավագը։

Սարկավագը պատմում է, որ թեև մկրտարանում առավոտվանից գիտեին, որ հեռուստաաստղն իր ընտանիքով գալիս է մկրտվելու, սակայն իր դերն այդ մկրտության մեջ դեռևս որոշված չէր։

«Ժամեր առաջ եմ իմացել, որ մկրտելու եմ ու կնքահայրն եմ լինելու։ Անհանգիստ չէի։ Իհարկե, ամեն օր չէ, որ հանրաճանաչ մարդկանց եմ մկրտում, սակայն թե՛ մկրտության մեջ, թե՛ կնքահայր լինելու՝ բավականին փորձառու եմ»,– ասաց Սրապիոնյանը։

Sputnik Արմենիայի հարցին`ինչպես են մկրտության ժամանակ իրենց զգացել Քարդաշյան երեխաները, լացե՞լ են, վախեցե՞լ, ոգևորված հետևե՞լ ընթացքին, սարկավագը ժպտալով ասաց.

«Երեխաներն այնքան շատ էին, որ մենք բոլոր հնարավոր տպավորություններն ու էմոցիաներն այդ օրը տեսանք»։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը Հայաստան է եկել՝ մասնակցելու «WCIT 2019» համաժողովին և երեկ մասնակցել պանելային քննարկմանը։

 

Կարդացեք նաև՝ Քիմ և Քորթնի Քարդաշյանները հյուրընկալվել են Արմեն Սարգսյանի նստավայրում

Քիմ Քարդաշյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Ցեղասպանության մասին խոսել եմ նաև Սպիտակ տանը, երբեք չեմ հանձնվելու. Քիմ Քարդաշյան

Մտածում եմ ստեղծել օծանելիք, որը կլինի հայկական ծաղիկների բույրով. Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանի որդուն տվել են Վարդան անունը

Քիմ և Քորթնի Քարդաշյաններն Էջմիածնում մկրտեցին երեխաներին

«Այնքան հուզված եմ այստեղ լինել և տեսնել բոլորին». Քիմ Քարդաշյան

«Մենք գնում ենք Հայաստան». Քիմ Քարդաշյան

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее