▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր քառօրյա պատերազմում զոհված Ադամ Սահակյանի ծննդյան օրն է. նա կդառնար 20 տարեկան

Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոս Ադամ Սահակյանի ծննդյան օրն է. նա կդառնար 20 տարեկան: 2002 թվականից սովորել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում, որն ավարտել է 2013 թվականին։

2013 թվականին Ադամն ընդունվել է Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանի ճարտարապետա-դիզայներական ֆակուլտետը։

2015 թվականի հունվարի 26-ին զորակոչվել է բանակ։ Ծառայում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել էր սերժանտի կոչում։

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արբեջանի Հանրապետությունը լայնամասշտաբ հարձակում է գործում Արցախի վրա։ Ադամ Սահակյանը սահմանապահ գումարտակից էր, ապրիլի 1-ի առավոտյան բարձրացել էր դիրքեր և նույն օրվա գիշերը ժամը 3։00-ի սահմաններում տեղի է ունեցել հարձակումը։ Թշնամու կողմից դիրքերի՝ 15-20 րոպե տևած ծանր հրետակոծությունից հետո 112 դիրքի ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության։ Ադամը գործել էր ըստ մարտական հաշվարկի և դրա շնորհիվ է, որ հակառակորդը 4-5 ժամ չէր կարողանում գրավել դիրքը։

Արդյունքում Ադամ Սահակյանը իր զինակից ընկերների հետ կոտրել է հակառակորդի ողնաշարը՝հասցնելով նրան զգալի կորուստներ կանխելով նրա առաջխաղացումը դեպի երկրի խորքերը:

Նշենք, որ Ադամը  հակառակորդի կողմից վերադարձված 18 զոհված զինծառայողների թվում էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее