▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր ոստիկանների օրն է. շնորհավորում ենք անեկդոտներով և կոմիքսներով

Ապրիլի 16-ին Հայաստանում տոնում են ոստիկանների օրը: 2001 թ. հենց այդ օրն ընդունվել է «Ոստիկանության մասին» օրենքը և ապրիլի 16-ն օրացույցի մեջ մտել է որպես Ոստիկանության օր: Այս կապացությամբ ASEKOSE.am-ը ոստիկաններին շնորհավորում է տրամադրություն բարձրացնող անկեդոտներով, կոմիքսներով և աֆորիզմներով:

ԱՆԵԿԴՈՏՆԵՐ

Կարմիր ավտոմեքենայով և բարձր տրամադրությամբ տղամարդը ընթանում է մայրուղով: Նրան կանգնեցնում է կին ոստիկանը: Տղամարդը իջեցնում է մեքենայի ապակին.
-Որքա՞ն ես ուզում:
-… Ըըըը… 2 հազար:
- Շատ լավ է, նստիր:

***

Ոստիկանը արագ ընթացող մեքենայի վարորդին կանգնեցնում է: Վարորդը հարցնում է.
-Ինչու՞ եք կանգնեցնում:
- Որովհետև Դուք գերազանցել եք սահմանված արագությունը և չեք հետևել վազանցն արգելող նշանին:
-Ինչպես, թե չեմ հետևել, ես արագ էի ընթանում, որ մնացածը չհասցնեին վազանց կատարել:

***
Ոստիկանը կանգնեցնում է մեքենան, որի ղեկին հմայիչ կնի է լինում:
- Ձեր փաստաթղթերը, խնդրում եմ:
- Դա ի՞նչ է:
- Դա թուղթ է, որի վրա Ձեր նկարն է:

Կինը ոոտիկանին է տալիս իր հայելին: Ոստիկանը նայում է հայելու մեջ և ապշած հարցնում.
-Բա ինչու՞ չէիք ասում, որ Դուք էլ եք ոստիկան:

***
- Կալանավորված, ասեք Ձեր ծննդյան վայրը:
- Գրեք` Ղազախստան:
- Իսկ ավելի կոնկրետ:
- Դե, բոլոր ոստիկաններն էլ գրում են Ղազախստան:

-Հիմա, Դուք պետք է ինձ սովորեցնեք` ինչպես գրեմ:

- Լավ, գրեք` Կարմակինսկի մարզ Կիզիլորդինսկի շրջան գյուղ Յանկուրգան: 
- Լավ, կգրենք Ղազախստան:

 

ԶՎԱՐՃԱԼԻ ԱՖՈՐԻԶՄՆԵՐ

Կոռուպցիայի դեմ պայքարում ոտիկաններին հաջողվեց հաղթել. նրանք կարողացան կաշառք վերցնել… 
***
Ես ոստիկան եմ դարձել, քանի որ մանկուց երազել եմ այնպիսի մասնագիտության մասին, որի դեպքում` հաճախորդը միշտ ՃԻՇՏ ՉԷ:
***
Յուրաքանչյուրն, ով խոսում է ոստիկանի հետ, ինչ-որ չափով ստախոս է:
***
Ցույցերի ժամանակ ոստիկանները միշտ են անհրաժեշտ` կամ ցրում են ցուցարարներին կամ նրանց ձերբակալում են:
***
Ոստիկանության բաժանմունքում ավելի շատ հայտնվում են հենց ոստիկանները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее