▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր Գանձասարի հոգևոր հովիվ Տեր Գրիգորը մահացավ, այդպես էլ Բաքվում հարցազրույց չտալով

 

Չգիտեմ ով ոնց է ճանաչում Տեր Գրիգորին, բայց ես իր հետ Գանձասարի վանքում խմել եմ : Արցախյան ազատամարտի մասնակից, հրաշք ու բարի մարդ: Կռվի տարիներ մասնակցել է ռազմական գործողությունների , եղել է բանակի հոգևոր հովիվը:

Երբ մտանք վանք , գտանք մի բաց դուռ, որտեղ մի քանի հոգով նստած հաց էին ուտում: Հարցրեցինք, թե Տեր Հայրը որտեղ է: Սեղանին գլխին նստած մի մարդ, գլուխը բարձրացրեց ու ասեց՝ արի կողքս նստի, մի կտոր բան քաշի ու մի բաժակ Արցախի թթի արախ խմի հետս, կիմանաս Տեր Հայրը ովա, մինչև հաց չուտեք ու չխմեք ես ոչ մի բանով չեմ կարող օգնել ձեզ: 
Նստեցինք, կերանք, խմեցինք: Շատ հումորով մարդ էր , այդ օրը պետքա հարցազրույց տար, կենացներից մեկում ասաց, որ երազում է իր հաջորդ հարցազրույցը Բաքվի կենտրոնից տալ: Չհասցրեց: 
Երբ արդեն քեֆներս լավ էր, խոսք գնաց խմելուց ու ծխելուց: Տեր Գրիգորը թթի արաղով լիքը բաժակը գլուխը քաշեց ու ասաց՝ Ես չեմ խմում, - սիգարետը դրեց բերանը , մի մուխ քաշեց ու շարունակեց, - ես սկի չեմ էլ ծխում ՝ ակնոցների տակից, փայլփլուն աչքերով ժպտում էր, - 16 տարի առաջ եկա Արցախ, մի օր խմեցի ու արդեն 16 տարի է պախմել եմ անում , որ ուշքի գամ , թե չէ ես չեմ խմում:
Տեր Գրիգորի մասին կարծիք կարող եք կազմել նաև նրա ֆեյբուքյան էջից, ինչ դրական ու ուրախ մարդ է եղել ՝ հումորով ու բարի 
Տեր Գրիգոր քահանա Մարկոսյան:


Այսօր , Գանձասարի հոգևոր հովիվը մահացավ, այդպես էլ Բաքվում հարցազրույց չտալով: Հողը թեթև լինի վրադ բարի , ուտող , խմող մարդ:

Աշոտ Ասատրյան   
Հիշեցնենք, որ այսօր մահացել է  Գանձասարի վանքի վանահայր Տեր Գրիգոր քահանա Մարկոսյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее