▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր Apple-ը կներկայացնի Iphone7-ը

Հաշված ժամեր են մնում Apple ընկերության կողմից նոր Iphone7 հեռախոսի ներկայացմանը, որը տեղի կունենա Սան Ֆրանցիսկոյում սեպտեմբերի 7-ին, տեղական ժամանակով առավոտյան 10-ին: Մասնագետների խոսքով սակայն, նոր Iphone7-ը շատ չի տարբերվելու իր նախորդ Iphone6s տարբերակից:

Թեեւ Apple ընկերությունը, հավատարիմ մնալով իր ոճի, մինչեւ վերջին վայրկյանը որեւէ պաշտոնական հայտարարություն չի անում, մասնագետները պնդում են, որ հիմնական փոփոխությունն ականջակալի լարի միացման վերացումն է: Այսպիսով, Iphone7-ն աշխատելու է կամ ոչ լարային ականջակալներով կամ էլ՝ լիցքավորման միացման համար հարմարեցված հատուկ ականջակալներով:

Մասնագետների կարծիքով, Apple-ի կողմից լարային ականջակալներից հրաժարվելու հարցը, որը սոցցանցերում բազմաթիվ վեճեր է առաջացնում, թեժ քննարկումների առարկա է դարձել այն պատճառով, որ դրանից բացի նոր Iphone7-ը քիչ է տարբերվելու նախորդ սերնդի հեռախոսից: Նոր Iphone7-ն անշուշտ ունենալու է ավելի արագ պրոցեսոր եւ ավելի լավ տեսագրություններ է կատարելու: Այն նույնիսկ կարող է ջրակայուն լինել, սակայն իրականում հավանաբար չի արդարացնելու մարդկանց սպասումները, ովքեր ցանկանում են իրական թռիչքային առաջընթաց տեսնել, կարծում են մասնագետները:

Միեւնույն ժամանակ, շատերի կարծիքով նման կտրուկ առաջընթաց հնարավոր կլինի տեսնել հաջորդ տարի, քանի որ 2017-ին լրանում է նոր Iphone հեռախոսի առաջին տասնամյակը, որի կապակցությամբ ընկերությունը նախատեսում է իրականում հեղափոխական լուծումներով հեռախոս արտադրել:

Վերլուծաբանների կարծիքով, նման սպասումները կարող են բացասաբար անդրադառնալ նոր Iphone7-ի վաճառքների վրա, քանի որ շատերը կարող են նոր հեռախոս գնելու փոխարեն որոշել պարզապես մեկ տարի եւս սպասել՝ ակնկալելով գնել արմատապես նոր Iphone: Սակայն սրանք ընդամենը վարկածներ են, տեղեկացված մասնագետների վարկածներ, իսկ թե ինչպիսին է լինելու նոր Iphone7-ը հավանաբար պարզ կդառնա ընդամենը ժամեր անց:

Ամերիկայի ձայն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее