▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս տարի կորցրի «ընկերներիս» 50%-ին, Աստված ինձ մաքրել է կեղտից. Անահիտ Սիմոնյան

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը երեկ նշել է ծննդյան օրը: Նա Instagram-ի իր էջում գրառում է արել.

«Ես ամեն ինչ հիշում եմ եւ երբեք չեմ մոռանա բարությունը, որն ինձ նվիրում եք։ Եվ ես ձեզ երկու անգամ ավելի են ցանկանում նրա, ինչ դուք եք ինձ կամենում։ Այս կյանքում ամենակարեւորը ցանկացած իրավիճակում մարդ մնալն է։ Ուղիղ պահեք մեջքը, վստահ քայլեք եւ մի նկատեք թերարժեք մարդկանց նախանձը, թող նրանց մոտ էլ ամեն ինչ լավ լինի, բայց մեզանից շատ հեռու: Այս տարի ես կորցրի «ընկերներիս» 50 տոկոսին եւ անկեղծ ասած՝ չեմ տխրում, հակառակը, որովհետեւ Աստված ինձ շատ է սիրում եւ ամեն ինչ տեսնում է։ Մաքրելով իմ շրջապատը՝ նա ինձ մաքրել է բացասականից, կեղտից ու անվերջ դավաճանությունից։ Մի խոսքով՝ ապրեք մաքուր, ապրեք ազնիվ, բարին գործեք, եւ այն պարտադիր կվերադառնա ձեզ»:

Դիտեք նաև՝ Անահիտ Սիմոնյանի մասնակցությամբ CV-ի արխիվային հաղորդումը.

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее