▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս փուլում ես որոշել եմ մնալ Ազգային ժողովում. Լենա Նազարյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը կառավարության անդամ չի լինի:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է հենց ինքը՝ Նազարյանը:

«Սիրելիներս, շնորհակալ եմ, որ ինձ խրախուսում եք լինել կառավարության անդամ: Բայց այս փուլում ես որոշել եմ մնալ Ազգային ժողովում, որտեղ դեռ ասելիք ունեմ: Ինչ վերաբերում է այն մտահոգությանը, որ կառավարությունում որոշում կայացնողների պաշտոններում քիչ են կանայք, ապա, այո, մեզ էլ է դա մտահոգում: Բայց խնդիրն այն է, որ փոփոխությունների ձգտող կանայք պետք է ոչ թե անընդհատ խոսեն այս խնդրի մասին, այլ ԼԻՆԵՆ խնդրի լուծումը: Իմ փորձից եմ ասում:

Շնորհավորում եմ իմ թիմի անդամներին նշանակումների կապակցությամբ: Բարի երթ բոլորին! Կհանդիպենք ԱԺ-ում»:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее