Այս պահին Կառավարության շենքի առջև․ Ուղիղ Միացում
Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է/Տեսանյութերին ու իրադարձությունների զարգացումներին հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում և ֆեյսբուքյան էջում։
«Պատիվ չունեք, հացը արյունի հետ խառնած տանում եք ձեր ընտանիքներին։ Մարդկանց 7-8 հոգով ծեծում եք ու տալիս ամենավերջին հայհոյանքները, հետո էլ սպառնում։ Դուք պետք է գլուխներդ կախ քայլեք»,-Կառավարության շենքի մոտ ոստիկաններին դիմելով ասաց Բագրատ Սրբազանը։ «Այնքան պետք է գլուխներդ կախեք, որքան էս սրիկա հայրենավաճառին եք ծառայում, պետությանն ու ժողովրդին չեք ծառայում։ Ձեր ընտանիքները պետք է ամաչեն ձեզանից»,-ասաց Բագրատ Սրբազանը։ Նրա խոսքերից հետո ոստիկանները մեջքով շրջվեցին ժողովրդին։ «Այ էդպես մեջքով դարձած պետք է ապրեք, խուլիգաններ, մարդկանց ծեծում, նվաստացնում, ստորացնում հայհոյում եք հա՞, դա՞ է ձեր պատիվը»ասաց Բագրատ Սրբազանը։ |
***
«Գիշերը շրջել ենք բոլոր հիվանդանոցներով, տեսել ենք նաև ոստիկաններին։ Այն հայտարարությունը, որ 17 ոստիկան էր վիրավորվել, նույնպես սուտ է։ Տեսել ենք այդ բոլոր ոստիկաններին, միայն մեկի այտն էր ուռած, մնացած բոլորն ուրախ տրամադրությամբ զրուցում էին»,-լրագրողների գետ զրուցում ասաց Բագրատ Սրբազանը։։
***
«Մեր բոլոր վիրավորներին մաղթում եմ առողջություն, իսկ այս պահին ապօրինաբար ձերբակալվածներին՝ տոկունություն»,-Կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։ Անդրադառնալով երեկ Բաղրամայանում տեղի ունեցած դեպքերին՝ Բագրատ Սրբազանն ասաց․ «Երեկ այդ հատուկ միջոցները, որ կիրառել են ոչ միայն լուսաձայնային էին, այլ՝ բեկորային պարունակություն ունեցող։ Բոլոր վնասվածները բեկորային վնասվածքներով են։ Մենք բոլոր նյութերը հավաքել են, որոնք պետք է փորձաքննություն անցնեն՝ պարզելու, թե դրանք ինչ միջոցներ էին, լուրեր կան, որ թուրքական են»,-ասաց Բագրատ Սրբազանը։
Նա նաև խոսեց ձեռքը կտրված քաղաքացու մասին․ «
Մատները կտրտված են, ամբողջ մարմինը բեկորային վնասվածքներ են։ Նա ինձ մի բան ասաց՝ որևէ ձևով կանգ չառնեք, իմ մասին մի մտածեք, ժամ առաջ այս մարդուն հեռացրեք»,-ասաց նա։
***
Դիտեք նաև՝
***