ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այս մութ ու ցուրտ օրով մի լուսավոր լուր հայտնեմ ազգս ուրախանա: Հունիսի 13-15-ին հանրապետության ողջ տարածքում տեղումները կդադարեն և օդի ջերմաստիճանը զգալիորեն կբարձրանա, եթե Երևանում այսօր ցերեկը ջերմաստիճանը տատանվելու է +22…+24 աստիճանի սահմաններում, ապա արդեն հունիսի 15-ին սպասվում է +32…+34 աստիճան տաքություն »: