▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս համեմունքը հալեցնում է ճարպերը. Օրական մեկ թեյի գդալը 3 ամսում այրում է մինչև 15 կգ

 

Հետաքրքիր հետազոտություն է անցկացվել Թեհրանի բժշկական գիտությունների  համալսարաններից մեկում: Հավաքվել է նիհարել ցանկացող կանաց երկու խումբ` յուրաքանչյուրում 44 կին: Երեք ամիսների ընթացքում կանայք միանման բաներով են սնվել, միակ տարբերությունն այն է եղել, որ մի խմբի կանայք օրական օգտագործել են մեկ թեյի գդալ չամանի սերմ: Համեմունքը խառնել են ոչ յուղոտ յոգուրտի հետ և ավելացրել են աղցանների վրա:

Արդյունքը տպավորիչ էր. Առաջին խմբի կանայք 14% ավելի շատ ճարպային մասսա են կորցրել, քան երկրորդ խմբի կանայք:

Չամանի սերմեր
Նման արդյունավետությունը բացատրվում է նրանով, որ չամանը պարունակում է ֆիտոստերոլներ, որոնք ունակ են ցածրացնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը:
Այս համեմունքը հարուստ է նաև կալցիումով, ֆոսֆորով և երկաթով: Խթանում է երիկամների և ստամոքսաղիքային համակարգի աշխատանքին, ունի միզամուղ հատկություն: Իսկ օրգանիզմում լիպիդային փոխանակության արագացման և լավացման հաշվին համարվում է հիանալի միջոց ավելորդ քաշի դեմ պայքարելու համար:
Նյութափոխանակության արագացման և լավացման համար պետք է օգտագործել օրական  մինչև մեկ թեյի գդալ չամանի սերմ: Կարելի է այդ համեմունքն ավելացնել ձվից, մսից, կաթնաշոռից պատրաստված ուտելիքների վրա:
 
Հակացուցումներ. Բարձր թթվայնություն, գաստրիտ, ստամոքսի խոց, լեղաքարային հիվանդություն, սրտի ցանկացած հիվանդություն, դիաբետ: Հղիության ընթացքում նույնպես պետք չէ տարվել չամանի սերմերով:

 

 

Աղբյուրը՝ Լրագրող

Blognews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее