Գեղեցկությոնը զոհեր է պահանջում: Այս ծեծված արտահայտությունը դեռևս չի կորցրել իր ակտուալությունը: Սակայն բոլորը այն յուրովի են ընկալում, իսկ ոմանք էլ չեն հասկանում, որ արտաքինի կտրուկ փոփոխությունները կարող են վատ անդրադառնալ իրենց առողջության վրա:
Այս 31-ամյա կինը 135.000 ֆունտ է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա: Բայց ամենասարսափելին այն է, որ նա դա արել է ոչ թե արտաքինի թերությունները շտկելու, ոչ էլ իր սիրելի դերասանին նմանվելու համար: Բրիտանուհի Քրիստինա Բութելն այդ գումարը ծախսել է իր ծաղրանկարին նմանվելու համար:
Չարաբաստիկ ծաղրանկարը նկարել են, երբ նա 14 տարեկան էր և հանգստանում էր Իբիցայում:
«Նա այնքան գլամուրային էր և այնքան նման էր այն կերպարին, որին ես էի ձգտում», — պատմում է Քրիստինան ծաղրանկարին պատկերված կերպարի մասին:
17 տարեկանից սկսած աղջիկը սկսել է իր կերպարանափոխությունները՝ փորձելով նմանվել իր կողմից ընտրված իդեալին:
Քրիստինան 5 անգամ մեծացրել է կուրծքը, արհեստականորեն երկարացրել է թարթիչները և մազերը, շրթունքների, աչքերի և հոնքերի տատուաժ է արել, սպիտակեցրել է ատամները: Յուրաքանչյուր 6 ամիսը մեկ նա բոտուլոտոքսինի ներարկումներ է կատարում և ամեն ամիս սոլյարիյ է հաճախում: