▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս ամռան 5 գլխավոր գեղեցկության թրենդները

Wnews.am-ը ներկայացրել է ամռան հինգ գլխավոր  գեղեցկության թրենդները.

modnyi_makiyazh_vesna-leto_2016_-_krasnaya_pomada

Կարմիր շրթներկ. 

Արդեն որերորդ սեզոնն է, կարմիր շրթներկը շարունակում է լինել դիմահարդարման գլխավոր թրենդներից մեկը։ Նորաձեւ է կարմիրի ցանկացած երանգը։ Իդեալական տարբերակը՝ անփայլ կարմիրն է, որը համարձակ կարող եք քսել օրվա ցանկացած ժամին, սակայն մի մոռացեք, որ շուրթերը շեշտելու դեպքում աչքերի դիմահարդարումը պետք է պասիվ լինի։

makiyazh_vesna-leto_2016_-_estestvennost

Բնականություն.

Բնական գեղեցկություն՝ առանց ավելորդությունների. մաշկի իդեալական եւ բնական երանգը շարունակում է թրենդային մնալ։ Շատ դիմահարդարներ սահմանափակվում են միայն մաշկի իդեալական տոնով, թեթեւ սնգույրով եւ հոնքերի մատիտով։

Այսուհետ ոչ մի սթրոբինգ եւ կոնտուրինգ։ Sun stripping – նոր թրենդ է, որը դեռ կհասցնի հետաքրքրել շատերին։ Դրա տեխնիկան ուղղված է թեթեւակի «այրված» մաշկ ստանալուն։ Միակ բանը, որը ձեզ պետք կգա այն ստանալու համար, բրոնզերն է կամ բրոնզագույն դիմափոշին։ Քսեք այն քթին, այտերին, ճակատին ու ծնոտին, այնուհետեւ թեթեւ տարածեք։

makiyazh_vesna-leto_2016_-_dlinnye_resnicy

Տիկնիկային թարթիչներ.

Սովորաբար դիմահարդարները խորհուրդ չեն տալիս թարթչաներկ քսել աչքերի ներքեւի կոպին, սակայն այժմ ճիշտ դիմահարդարման մասին պատկերացումները փոխվում են։ Երկար թարթիչներով տիկնիկային կերպարը դարձել է նորաձեւության ցուցադրությունների դիմահարդարման գլխավոր շեշտադրումներից մեկը։ Սակայն, առօրյայում, արհեստական թարթիչները տեղին չեն։

modnyi_makiyazh_vesna-leto_2016_-_sinie_ottenki

Կապույտ երանգներ.

Այս սեզոնին կապույտը, միանշանակ, դիմահարդարման գլխավոր գույնն է։ Համարձակ փորձեք այս երանգի մատիտները, թարթչաներկն ու ստվերաներկը։ Մի շտապեք հայտարարել, թե այս գույնը ձեզ համար չէ, պարզապես ընտրեք ճիշտ երանգը. բաց երանգի մազեր ունեցողներին սազում է կապույտի բաց երանգը, իսկ մուգ գույնի մազեր ունեցողներին՝ կապույտի ավելի վառ երանգները։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее