168.am-ը գրում է, որ փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանն այսօրվա ասուլիսին նշել է, որ ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած իրադարձությունների իրավական հետևանքների մասին խոսելը վաղ է, քանի որ կատարվածում փաստաբանը տեսնում է նաև բեմադրություն. «Սա ինչ-որ մի պատվեր էր։ Իմ կարծիքով` ապրիլյան դեպքերից հետո մեր տարածաշրջանի խաղացողները չէին հաշվարկել մեր ազգային ոգին, ու ինձ թվում է՝ սա ապրիլյան երևույթների հետևանք էր»։
Կայքի ճշտող հարցին՝ ի՞նչ նկատի ունեք՝ ասելով, թե այս ամենը բեմադրված է, նա պատասխանել է. «Այս ամենն ի սկզբանե եղելէ բեմադրություն, բայց «Սասնա ծռերի» տղաները տեղյակ չեն եղել դրա մասին: Դրա մասին տեղյակ չեն եղել բարձրաստիճան ոստիկաններ, պաշտոնյաներ: Այդ ամբողջ ընթացքում մենք չտեսանք ոստիկանապետին, գլխավոր դատախազին, երկրի նախագահին, վարչապետին, ԱԺ կազմին: Բժիշկներին պատանդ պահելը ևս ինչ-որ քարոզչություն էր, որովհետև նրանք նշում են, որ դուրս են եկել այն ժամանակ, երբ տղաները քնած էին»:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում