▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այնքան հուզված եմ այստեղ լինել և տեսնել բոլորին». Քիմ Քարդաշյան

 Երևան ժամանած Քիմ Քարդաշյանը ժամեր առաջ Twitter-ի իր էջում գրել է. «Երևանում գրեթե առավոտյան ժամը 3-ն է, և ես չեմ կարողանում քնել։ Ես այնքան հուզված եմ այստեղ լինել և տեսնել բոլորին»:

Հիշեցնենք, Քիմ Քարդաշյանն, ում 12 ժամից ավելի լրագրողներն ու երկրպագուներն սպասում էին «Զվարթնոց» օդանավակայանում, դուրս էր եկել նախագահական ելքով և հեռացել: Պատճառն այն էր եղել, որ նա եկել էր իր երեխաների հետ, ովքեր չափազանց հոգնել էին և քնած էին: Հեռուստաաստղն իր ներողությունն էր փոխանցել սպասողներին:

Քիմ Քարդաշյանը Երևանում կմասնակցի WCIT 2019 համաժողովին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее