▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այլևս ոչ մի բան չսպասեք իմ հորից. Սեդա Ազնավուր

Երեկ Շառլ Ազնավուրի ավագ դուստրը` Սեդա Ազնավուրը, սոցցանցի իր էջում Վարդան Պետրոսյանին ազատ արձակելու հետ կապված Սերժ Սարգսյանին ուղղված նամակի վերաբերյալ գրառում է կատարել.

«Ինչ-որ մեկը չի հավանել իմ գրառումը և ջնջել տվել այն: Ամո՛թ նրանց, դուք միանշանակ սխալ եք, պարո՛ն Սարգսյան: Այլևս ոչ մի բան չսպասեք իմ հորից, եթե դուք չեք ուզում որևէ լավ գործ անել` ազատ արձակել Վարդան Պետրոսյանին:  Ես գիտեմ, որ նա իր քաղաքական հայացքների զոհն է, դա արդար չէ»: 

Հիշեցնենք, որ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդա Ազնավուրը, դիմել էր Սերժ Սարգսյանին՝ դերասան Վարդան Պետրոսյանին ազատ արձակելու կոչով: Ապա Սեդա Ազնավուրը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել էր, որ Սերժ Սարգսյանը պատասխանել է իր նամակին՝ իր ասելիքը փոխանցելով նախագահական գրասենյակի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի միջոցով. «Սիրով նկատի կառնեմ Ձեր նամակը: Ես նույնպես մեծ հույսեր ունեմ Վարդան Պետրոսյանի վրա, որ նա կկարողանա ուժ գտնել և մեզ օգնել, որպեսզի կարողանանք լուծել այս թնջուկը և ներման գործընթացը հնարավոր կլինի արագ իրականացնել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее