▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդպիսի Պապ թագավորը վաղուց մեռել է, ասեմ` հարություն չի առնելու, ինքը կապ չունի Պապի հետ. Սրբազան

 

Այդպիսի Պապ թագավորը վաղուց մեռել է, ասեմ` հարություն չի առնելու, ինքը կապ չունի Պապի հետ. Սրբազան

Բագրատ Սրբազանի կողմից օրվա ամփոփումն ամբողջությամբ՝ տեսանյութում

***

***

«Դիմում եմ գնդապետ Մկրտչյանին և իր մեծավորներին․
Մեր՝ Կիրանց գյուղ այցելելուց հետո տևապես ոստիկանություն են կանչում մեր տղաներից ոմանց։ Անընդհատ կանչում են, ուզում են ճնշումներ բանեցնել, հասկանալ, թե ես ինչպես եմ գնացել Կիրանց։ Երևի՝ իրենց վրա շատ մեծ ճնշում կա, համակարգում հստակ հասկացել են, որ խնդիր ունեն, և հիմա փորձում են մեր տղաներին ճնշելով՝ հասկանալ՝ ինչպես եմ գնացել։
Գումարած դրան՝ սկսել են տարբեր բռնաճնշումներ՝ տնտեսական ճնշումներ, տարբեր մեղադրանքներով․ գնում են մարդկանց աշխատատեղեր՝ «հարկային ստուգումների» և այլն։ Հասկանում եք, չէ՞՝ ուր ենք հասել։ Հասել ենք մի հանգրվանի, որ մարդիկ վախի մեջ են, փորձում են այլազան մեթոդներով ճնշել, որ իրենց սուտը թագավորի մեր երկրում։

Առաքյալի խոսքով եմ ասում՝ կալանքը և նեղությունը պատիվ է նրանց համար, ովքեր ճշմարտության հետ են ուզում ապրել։ Ոչ մի ձևով ձեր արշինով մի՛ չափեք այս մարդկանց։
Պարո՛ն Մկրտչյան և հարակից մարմիններ, խաղաղ մնացեք։ Երկու ձև կար՝ Կիրանց անցնելու, դա էլ թողնում եմ ձեր որոշմանը․ մեկը՝ հրեշտակի թևով եմ գնացել, մյուսը՝ ոստիկանությունն է համագործակցել։ Հիմա դուք ընտրեք՝ ո՞ր տարբերակն է ձեզ հարմար»։

***

Հայաստանը կա, լինելու է և այս ապօրինի, ազգադավ իշխանություններից ազատվելով կերտելու ենք մեր երազանքների Հայաստանը

Շարժումն օր օրի թափ է հավաքում։ Որևէ մեկը վախենալու երկմտելու կամ նահանջելու մասին չի մտածում։ Մենք մտածում ենք մեր հայրենիքի ու պետականության մասին, մտածում ենք, որ կերտելու ենք այն Հայաստանը, որը մեր բոլորիս երազանքներում է ու սրտերում։

Գառնիկ Դանիելյան

***

Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, անդրադառնալով «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման ընթացքին, այսօր հայտարարել է, որ շարժման առաջնորդները, ընդդիմադիր գործիչները և այլն, կարող են, մեռնել կամ բանտարկվել, կամ այլ կերպ հալածվելլ։

Իշխանական պատգամավորն, ըստ էության, Ազգային Ժողովի ամբիոնն օգտագործում է ժողովրդին ու մեզ սպառնալու համար։ Այն նույն ժողովրդին է սպառնում, որի հազարավոր զավակներ այդ նույն իշխանությունների ապաշնորհ կառավարման արդյունքում զոհվել են սահմանին։ Նաև արցախցիներին է սպառնում՝ ասելով, որ եթե շարունակեն մասնակցել ցույցերին կզրկվեն նպաստներից ու ապագայում բնակարան ստանալու հնարավորությունից։ Իրենք սպառնում են ունեզրկմամբ ու սպանությամբ։ Դա պարզ պատկերն է, թե մենք ինչ ենք ուզում, իրենք ինչ են ուզում։ Այդ վարքագիծը, որը մինչ այդ թաքնված էր, հիմա դրսևորվում է։

Բայց գիտե՞ք ինչն է ամենահետաքրքիր և կարևոր հանգամանքը։ Այն, որ մեզ միայն Սուքիասյանը չի սպառնում։ Նման սպառնալիքներ մենք ավելի վաղ ենք ստացել։ Բացեք թուրքական մամուլը և տեսեք, թե ինչ է գրում Էրդողանի զարմիկ Զենգիզ Էրիկին պատկանող superhaber էլեկտրոնային պարբերականը։ Ահա վերնագիրը. «Ո՞վ է սպանելու Բագրատ սրբազանին... Մեղքը գցելու են թուրքերի վրա»:

Հոդվածում նշվում է, իբր հենց հայերն են սպանելու Բագրատ Սրբազանին ու մեղքը գցեն Թուրքիայի կամ Ադրբեջանի հատուկ ծառայությունների վրա։ Ու հիմա երբ համադրում ենք Սուքիքասյանի ասածն ու Էրդողանի ընտանեկան թերթի գրածը, պատկերը շատ ավելի հստակ է դառնում։ Մեր ժողովրդի թշնամիները լավ են հասկանում, թե ինչի մասին է այս պայքարը։ Նրանք լավ են գիտակցում, որ հայ ժողովուրդն ուղղելու է իր մեջքը և ճշմարտությունը հաղթելու է ստին։ Նրանք լավ գիտեն, որ Հայաստանի ու հայ ժողովրդի անվերջ ստորացման այս շղթան շուտով կտրվելու է։ Դրա համար էլ սպառնում են։

Դիտեք նաև՝

 

***

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее