▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այդ պայմաններում մեզ Մանվելներ էին պետք»․ Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստան» կոսակցության նախագահ Նորայր Նորիկյանը, 24TV-ի եթերում անդրադառնալով վարչապետ Փաշինյանի վարած արտաքին և ներքին քաղաքականությանը, հայտարարել է.

«Փաշինյանը Արցախյան աղետալի պատերազմից հետո ասում է, որ ինքը պատերազմը ժառանգություն է ստացել, ասում է՝ ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանն անոնսեց պատերազմն ու հեռացավ։ Նույնիսկ հիմա, եթե դու հետին թվով գիտակցում ես, որ դա այդպես է եղել, դրանով դու ավելի շահեկան վիճակում չես հայտնվում, այլ՝ հակառակը։ Որպես պատերազմի գնացող երկրի ղեկավար՝ գեներալ Մանվելին կալանավորում ես, փոշիացնում այդ մարտական ռեսուրսն ու Պաշտպանության նախարար նշանակում Դավիթ Տոնոյանի՞ն, դու ՀԱՊԿ-ի քարտուղար ես կալանավորում, ՀՀ-ում ամբողջովին ոչնչացնում ես ռազմական ոգեղենությունը ու դու հետին թվով ասում ես՝ ինձ պատերազմ են ժառանգե՞լ։ Այդ պայմաններում մեզ մանվելներ էին պետք․ Մանվել Գրիգորյան ասելով՝ ես ի նկատի ունեմ երկրապահն ու կռված տղաներին»,- ասել է Նորիկյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее