Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կայացած ասուլիսում անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրմանն ու պատասխանել հարցին՝ արդյոք հնարավոր է մինչև տարեվերջ համաձայնագրի կնքումը։
«Այդ հարցում որոշում կայացողն Իլհամ բեյն է, ոչ՝ ես։ Բնականաբար, մենք ցանկանում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուտափույթ հաստատում։ Հայաստանի վարչապետի հետ մեր հանդիպումներում տեսնում ենք, որ այս ուղղությամբ դրական քայլեր են արվում։ Եղբայրս՝ Իլհամը, ինձ հետ հանդիպումներում ասել է, որ ինքն էլ է դրական քայլերի կողմնակից»,- ասել է Էրդողանը։