Խորենացի փողոցում ոստիկաննները բերման էին ենթարկում նաև տարեց մի զույգի, որոնց ուղեկցելիս կինն այնքան հանգիստ էր, որ նույնիսկ չիփս էր ուտում ու զրուցում ամուսնու հետ :
Երբ լրագրողները հարցրել են, թե պարզել են արդյոք՝ ինչու են նրանց բերման ենթարկում, կինը զարմացել է ու սկսել է բղավել. Այ քեզ բան, բերման ե՞ն ենթարկում, վայ մամա ջան...
Կնոջ այս միամիտ խոսքերից հետո նրա ձեռքից բռնած ոստիկանը ժպտում է, ինչը պարզ երևում է կադրերում: