Երեւանում տեղի ունեցող զարգացումներից Հայաստանի որեւէ քաղաքացի անմասն չէ: Շատերը նախընտրում են իրենց պայքարը շարունակել Խորենացու փողոցում, մյուսներն էլ գործունեություն են ծավալում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ շատ դեպքերում հասարակությանը «դաս տալով»: Նրանց մեծ մասը, իհարկե, իշխող Հանրապետական կուսակցության անդամներն ու վերջիններիս հրահանգով այս կամ այն օգտատիրոջ հասցեին վիրավորական խոսքեր գրողներն են: Ստացվում է, որ Բաղրամյան 26-ից ՀՀԿ-ականներին հրահանգել են չխոսել միայն լրագրողների հետ, իսկ, այ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նրանք կարող են անգամ հայհոյել ու վիրավորական խոսքեր գրել:
Այսպես, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի մասնակցությամբ հերթական ֆեյսբուքյան վիճաբանությունն է սկսվել մի շարք օգտատերերի հետ: Ֆեյսբուքյան օգտատեր Արնելա Այվազյանը իր էջում տեղադրել է երգչուհի Պետրոսյանի եւ Արթուր Բալասանյանի գրառումից մի հատված` այն վերնագրելով՝ «Բա Նունեն ոնց է»:
Այս հանգամանքը կարծես թե դուր չի եկել պատգամավորին, ով վիրավորական խոսքեր է ասել օգտատիրոջ հասցեին: Մեջբերում ենք Շուշան Պետրոսյանի գրառումը. «Արթուր հասկանում ես չէ՞ սրանց որակը, վազգեն նազարյան
վահագն մարգարյան արսեն օգանյան սարգիս պողոսյան
ո՞վ եք դուք, երկրիս ապագան, ձեր տղամարդ տեսակն է
դառնալու երկրիս տերը, այ … Արնելա Այվազյան, այ սիրուն
աղջիկ, ակցիա ես անու՞մ, բալիկ ջան, բան ու գործ չունեիր,
ասացիր ԲԶԲԶԱՍ՞… սեփական գաղափարներ չունե՞ս,
այ պստիկ ստոր արարած, չես ամաչու՞մ»։
Հիշեցնենք, որ Շուշան Պետրոսյանը մի քանի ամիս առաջ էլ մեկ այլ քաղաքացու էր վիրավորել` սպառնալով անգամ նրա աչքերը հանել:
Աղբյուրը`araratnews.am