▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այ կնիկ, խոսել չգիտես, չխոսե՞լ էլ չգիտես...

ՀՀԿ-ում , այսպես կոչված, տարեց  ինտելեկտուալները սիրում են իրենց համեմատել «ոչ ինտելեկտուալներ» ՀՀԿ-ականների հետ ու , ըստ ասեկոսեների, դրա մասին ոչ միայն խոսում են ԱԺ-ի միջանցքներում, այլ նաև զվարճանում իրենց գործընկերների արտահայտած մտքերի ու տված հաևցազրույցների վրա:

Սակայն, ես , արդեն  համոզվել եմ,  որ իրենց գրագետ երևակայող և գլամուրային կեցվածք ընդունող որոշ պատգամավորները  հասարակության համար վտանգավոր են ու նրանց համեմատ  հասարակ հագ ու կապով, բարբառով կամ ժողովրդի լեզվով խոսող, երբեմն էլ  ծիծաղ առաջացնող բառապաշարով պատգամավորները «փառք» են:

Արդեն որերորդ անգամ լսում եմ ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի մտքերը արցախյան ապրիլյան պատերազմի ու մեր անելիքների մասին. անկեղծ՝ մոտս տարբեր զգացողություններ են  առաջանում՝ ուրախանում եմ, հպարտանում, մեկ-մեկ էլ մեղավոր զգում, որ մեկ երկու դառը մեկնաբանություն եմ գրել նրա հասցեին... Մարդը պարզ ասում է՝ Գրող էլ չենք տա, որ խփեն իրանց ջանին, ոչ մի բան էլ չենք տա...

Իսկ նրա «ինտելեկտուալ» կուսակիցը , արդեն գիտեք, թե ինչեր է պատրաստ տալ... «Մենք այդ հողերը չենք ուզում... »,-ասում է Հերմինե Նաղդալյանն ու դրանից հետո ինչ էլ ասի, ոնց էլ «կրուտիտ» լինի, ես՝ ուզեմ, թե  չուզեմ հայհոյանք եմ տալիս, կամ ինչպես գեներալը կասեր՝ ուշունց...

Կամ էլ ինչպես տատս կասեր՝ այ կնիկ, խոսել չգիտես, չխոսե՞լ էլ չգիտես...

Հեղինակ՝ 

Անի Հարությունյան

Տեսանյութերը՝ Ա1պլյուսի և Ժողովոււրդ օրաթերթի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее