Ուլյանովսկում տեղի է ունեցել քոլեջներից մեկի 4 ուսանողուհիների դատավարությունը, ովքեր ամիսներ առաջ դաժանաբար ծեծել էին իրենց համակուրսեցուն, ով, ի դեպ, որբ է: Նշենք, որ ծեծողներին հաջողվել է խուսափել բանտարկությունից: Նրանց ընդամենը դատարանի կողմից նախազգուշացում է տրվել, իսկ նրանցից մեկին՝ 5 ամիս ուղղիչ աշխատանքների են ուղարկել:
Տեղեկացնենք, որ դեպքը տեղի է ունեցել հունվար ամսին: 4 ընկերուհիները ծեծել են 16-ամյա որբ աղջկան՝ այդ ամենը նկարահանելով սիրողական տեսախցիկով: Որպես իրենց սարսափելի արարքի պատճառ, աղջիկները նշել են, որ ծեծվողը ոջիլ է ունեցել: