Բոլորին է հայտնի այս արտահայտությունը. «Մենք այն ենք, ինչ ուտում ենք»: Մեր սննդակարգից շատ բան է կախված` առողջությունը, կազմվածքը, նաև` լիբիդոն: Կարսլուե քաղաքի գերմանացի գիտնականները պարզել են, թե կանանց մոտ որ սննդատեսակներն են մեծացնում սեռական ցանկությունը: 25-35 տարեկան 790 կանանց շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ աղի ուտելիքը դրական է ազդում նրանց սեքսուալ ցանկությունների վրա: Գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանայք, ովքեր հաճախ են ուտում պահածոյացված բանջարեղեն, սունկ, օգտագործում են օրական մոտ 30 գրամ աղ, շաբաթական 2-5 անգամ են սեքսով զբաղվում, իսկ այն կանայք, որոնք գրեթե աղ չեն օգտագործում, ամսական 2-5 անգամ են սեռական հարաբերություն ունենում: Մասնագետների խոսքով` նատրիումի քլորիդն ազդում է տեստոստերոնի` լիբիդոյի համար պատասխանատու հորմոնի քանակի վրա: Դրա համար էլ աղի սնունդ սիրող գեղեցիկ սեռի ներկայացուցիչները նաև սեքս են սիրում:
Աղը մեծացնում է սեռական ցանկությունը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet