Ալեն Սիմոնյանն՝ ընդդեմ Աննա Մկրտչյանի գործով դատական նիստը հետաձգվել է։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պարզաբանումներ է տվել․ «Աղդամցի Ալենն այս անգամ էլ փորձում է դատարանից հավաստում ստանալ, որ ինքը տխմար չէ, գործը այս անգամ սրա մասին է։ Ավելորդ չէ ևս մեկ անգամ ասել, որ ինչ-որ պատժիչ գործողություններով ինձ լռեցնել չի ստացվի։ Եթե Ալեն Սիմոնյանի պատիվն ու արժանապատվությունը այդքան փխրուն է, արդյո՞ք Էդմոն Մարուքյանի՝ «անբարոյականի վաստակ» արտահայտությունը չի տեղավորվում ոչ պատվի, ոչ էլ արժանապատվությունը խլելու տրամաբանության մեջ, նա չի վիրավորվում այս արտահայտությունից և ոչ մի կերպ այն չի վիճարկում դատական ատյաններում»,- ասել է Մկրտչյանը։ |
«Աղդամցի Ալենը փորձում է դատարանից հավաստում ստանալ, որ ինքը ***** չէ»․ Աննա Մկրտչյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet