▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ավրորա»-ի դափնեկիրն իր 7 զավակներին կորցրած և 30 հազար երեխա փրկած կին է

Ապրիլի 24-ին, Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցի օրը, Երեւանում կայացել է միջազգային մարդասիրական «Ավրորա» (Aurora Prize for Awakening Humanity) մրցանակի առաջին արարողությունը:

Հայտնի է դարձել Ավրորա մրցանակաբաշխության հաղթողի անունը՝ Մարգարիտ Բարանկիցե: Նա աշխատում է Բուրունդիի Խաղաղության Տուն (Maison Shalom) խնամքի տանը եւ REMA հիվանդանոցում: Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր է փրկել՝ խնամելով որբերին ու փախստականներին։ Ազգությամբ թութսի Բարանկիցեն պատերազմի սկզբում հետապնդումից փրկելու նպատակով փորձել է թաքցնել ազգությամբ հուլու 72 ամենամոտ հարեւաններին, սակայն երբ նրանց գտել են, բոլորին տեղում սպանել են՝ դրա բռնի ականտեսը դարձնելով նաեւ Բարանկիցեին։ Այս դաժան միջադեպից հետո Մարգարիտն իր կյանքը նվիրել է փախստականներին եւ երեխաներին խնամելու գործին։ Նա փրկել է ընդհանուր առմամբ 30,000 երեխայի եւ 2008 թվականին հիվանդանոց հիմնել, որտեղ մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80,000 մարդ։

Ըստ մրցանակաբաշխության ժամանակ հնչած տեքստի հայերեն թարգմանության՝ խիզախ այս կինն անձնական դժբախտություն ունի՝  նա կորցրել է իր յոթ զավակներին:

Նշենք, որ Մարգարեթ Բարանկիցեն «Ավրորա» մրցանակի հիմնադիրներից կստանա $ 100 հազար դոլար: Եւս $ 1 մլն դոլար կբաշխվի նրա ընտրած երեք բարեգործական կազմակերպությունների միջեւ: Դրանք են` Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի եւ Մեծ Դքսուհու հիմնադրամը, «Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամը եւ «Բրիդերլեխ Դելեն» հիմնադրամը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее