▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավետ Բարսեղյանն այցելում է Րաֆֆիին, հետո ՀՀԿ-ի համար ե՞րգ է գրում

Վայ էս մեր շոու բիզնեսը... միակ ոլորտն ա իրական կյանքում, որտեղ ֆեյսբուքի պես ֆեյք պրոֆիլներ կան։ Չէ, ասենք իրանք մսից ու արյունից մարդիկ են ունեն անուն ազգանուն, գործ, փոխ, երևի համոզմունքներ ու իդեալներ... ֆայց ֆեյք են։
Օրինակ՝ Ավետ Բարսեղյանը... մի քանի օր առաջ նկար տեսա, որ գնացել էր Րաֆֆուն էր այցելել, իսկ էսօր արդեն կարդում եմ, որ նույն Ավետ Բարսեղյանը գրել է ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավի երգի բառերը՝ ավագանու ընտրությունների համատեքստում...
Բան չունեմ ասելու, բիզնես ա՝ մարդուն վճարում են, ինքն էլ գրում ա, բայց դե պարոնայք ջան, էս ի՞նչ համատարած երևույթ ա էդ երկակիությունը մեր շոոբիզնեսյան միջավայրում։ Բա լավ, բա դուք քաղաքական հայացքներ էլ չէ, որոշակի սկզբունքներ չունե՞ք։ Ասենք գնում ես Րաֆֆուն ես այցելում, զորկցություն ես հայտնում, իսկ հետո, իսկ գուցե նաև հանց այդ միջոցին ՀՀԿ-ի հաղթանակին ես նպաստում, հանուն գումարի... 
Տենց մեկ էլ 2008-ին էր, երբ տարբեր աստղեր, աստղիկներ ու կայծիկներ առօրյայում սուսուփուս աշխատում էին Հ1-ում, կամ երգում էին ՀՀԿ-ի համար, իսկ Կոնգրեսի երթերին ու հանրհավաքներին վ ծիխարա գալիս մասնակցում էին՝ աշխատելով, որ շատ աչքի չընկնեն (տենց մի քանի անգամ էն Ֆելիքս Խաչատրյանին եմ տեսել օրինակ)։
Ֆեյքությունը էլ քանի՞ ձև ա լինում։

«Ձկան Աչք»-ի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее