«Ավելի լավ Երևան. սկսենք.. » շարքից այս անգամ ներկայացնում են Ներքին Շենգավիթ 6-րդ փողոցի սկզբում գտնվող` ոռոգման նպատակներով կառուցված առուն, որտեղ դուրս են գալիս ջրահեռացման խողովակները: Հատկապես գարնան սկզբին ոռոգման համար նախատեսված առուն վերածվում է աղբանոցի:
Հիշեցնենք, որ Asekose.am-ի նոր շարքին` «Ավելի լավ Երևան. սկսենք...» շարքում, որտեղ ներկայացվում են երևանցիներին հուզող հարցեր և փորձ է արվում Երևանի քաղաքապետարանի ուշադրությունը հրավիրել այդ խնդրին, մեր ընթերցողները նույնպես կարող են տեղեկություններ տրամադրել` կայքի էլեկտրոնային հասցեին` info@asekose.am-ին ուղարկելով իրենց լուսանկարները` ներկայացնելով խնդրի մանրամասները: