▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ավանում Նիկոլի քարոզարշավի գլխաքանակն ապահովել էր ՀՀԿ-ական, 3 միլիոն դոլարանոց տուն ունեցող Արմեն Երեմյանը». Սյուզի Բադոյան

Lրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Խոստացել էի` պատմեմ: Ավանում Նիկոլի քարոզարշավի գլխաքանակն ապահովել էր Միլենա տաքսու տերը` ՀՀԿ ավագանու անդամ, 4 սրոկ Տարոն Մարգարյանով մանդատ ստացած Արմեն Երեմյանը, այո, ՀՀԿ-ական գործարար Արմենն, ով Թզի եղբայրն է ու իր ողջ կարողությունն անսպասելիորեն կուտակել է հենց ՀՀԿ-ի օրոք
Օպերայի շենքի նմանությամբ այս 3 միլիոն դոլարանոց տունը` Ավանի կենտրոնում, ասում են` Արմեն Երեմյանի առաջին տունն է երկար տարիներ վարձով ապրելուց հետո. իհարկե, նա այսօր ունի կառուցապատման օֆիս, շենքեր, Զովքի խանութների տարածքներ ու շատ ու շատ բաներ: Բայց ունի նաև կուռք, անունը` Նիկոլ, որի քարոզարշավին հպարտորեն մասովկա է ապահովում, ու ըստ ավանցիների` «վիզ է դնում» գիշերներին` ՔՊ Ավանի գրասենյակներից մեկում:
Ի դեպ, մայրը` Տիկին Մարուսը, Նիկոլի ֆանատ տատիկների հետ առաջին ջերգա կանգնած լսողներից էր:
Հենց մայիսի 23-ի Նիկոլի Ավանի վոսգրոլներին, որին նաեւ ես էի ներկա, ըստ աղբյուրի, իր 300 հոնգչիներից շուրջ 62 վարորդի է համոզել-հրահանգավորել, որ Նիկոլի ֆանատ աշխատեն:
Թե բա` եկեք 3000 սկիդկա կանեմ, մենակ թե մասովկա ապահովեք նիկոլի համար:
Իսկ թե ինչու է Տարոն Մարգարյանի հովանավորյալ Արմեն Երեմյանն այդպես հոգի տալիս Նիկոլի համար, ավանցիները պատմեցին ավելի զվարճալի բան:
Արմեն Երեմյանի բիզնեսները և 3 մլն դոլարանոց տունը, որ Ռուբեն Հայրապետյանի (Նեմեցի) տանը գերազանցում է տեսքով ու մասշտաբներով, աչք է ծակել դեռ 2019-ին:
Ասում են` ՔՊ-ականները ակնարկել են, թե բա` լավ մանկապարտեզի շենք կծառայեր, արժե մտածել:
Ու հիմա ապօրինի գույքի բռնագանձման ռիսկից վախեցող երբեմնի ՀՀԿ-ական ավանդի գործարարն ապահովագրում է իրեն` Տարոն Մարգարյանին խաբել է թե Տաշիրի ժողովրդին է աջակցում, բայց ահա հրապարակայնորեն մասովկա է ապահովում Նիկոլի համար»:

 

info@asekose.am/095519696
Հասարակություն далее